ՙՙԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՙԱՐԱՐԱՏ՚ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ±ՒՄ Է, ԹԵ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԹԵ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի տարբեր երկրներում ցուցադրված կանադահայ ռիժիսոր Ատոմ Էգոյանի ՙԱրարատ՚ ֆիլմը նախատեսված է ցուցադրել նաեւ Թուրքիայում: Ֆիլմը պատմում է 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության մասին:
Տարիներ առաջ եւս նախատեսված էր Թուրքիայում ցուցադրել ֆիլմը, քանի որ ֆիլմարատադրող թուրքական մի ընկերություն գնել էր ցուցադրության իրավունքը: Սակայն ընկերության սեփականատեր Ս. Չեթինը հրաժարվել է ցուցադրել այն` հայտնելով, որ դրանով կվտանգի կինոթատրոնների սեփականատերերի կյանքը: Այսօր արդեն Չեթինը հայտարարել է, որ Թուրքիան նախկինը չէ, եւ ՙԱրարատը՚ կարող է ազատ ցուցադրվել իր երկրում: Թուրքական բազմաթիվ կինոթատրոններ արդեն առաջարկել են ֆիլմը ցուցադրել իրենց մոտ: Իսկ թե ե±րբ, Չեթինը չի նշել: Շուրջ մեկ դար Թուրքիան հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Ի±նչ փոխվեց հանկարծ, որ այդ ճշմարտությունը նկարագրող ֆիլմը պետք է ցուցադրվի Թուրքիայում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` սա Թուրքիայի կողմից ճշմարտության ընդունո±ւմ է, թե± պարզապես սրանով այդ երկիրը փորձում է ցույց տալ իր ՙժողովրդավարությունը՚:
ՙԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ
ԱՅԴ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է՚
ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ- Հարցին պետք է տալ քաղաքական պատասխան: Կարծում եմ` քանի որ մենք կանգնած ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, թուրքական կողմը փորձելու է օգտագործել բոլոր հնարավոր ձեւերը` միջազգային հանրությանն ասելու` մենք բաց հասարակություն ունենք, մենք պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել այս բոլոր հարցերը եւ այդ ամենին նայել պատմական տեսակետից: Բնականաբար, այն, որ իրենք կատաղի դիմադրություն են ցույց տալու մեր քարոզչությանը, որը լոկ քարոզչություն չէ, այլ ճշմարտության վերականգնում, իրենք նաեւ դիվանագիտական քայլեր են անելու: Մշակույթն էլ ամենապարարտ հողն է` ցույց տալու բարիդրացիական հարաբերություններ: Միայն դա չէ, մենք մի շարք առաջարկություններ էլ ունենք թուրքական կողմից, եւ այդ ջերմացումը շատ տարօրինակ է: Ինչեւէ, հարցին նայեմ այլ տեսակետից. պետք է ողջունել ցանկացած այդպիսի քայլ, մշակութային ցանկացած հարաբերություն իրենց կողմից: Իսկ դա քաղաքական նպատակներով օգտագործել թույլ չտալն արդեն մեր դիվանագիտության խնդիրն է: Մեզ ձեռք տալիս է, որ մեր մշակույթը ներթափանցի այնտեղ: Առավել եւս` Ատոմ Էգոյանի ՙԱրարատ՚ ֆիլմում շատ բացեր են ցուցադրվում, ինչ-որ մի քանակության թուրք հասարակության ներկայացուցիչներ կարող են հասկանալ, որ այսպես է եղել: Դրա համար ողջունում ենք մշակութային այդ հարաբերությունները, բայց, չպետք է թողել, որ քաղաքականացվի եւ այլ հիմնավորումներով օգտագործվի. այդտեղ խնդիր ունենալու ենք հաստատ:
ՙԹՈՒՐՔԸ ԵՐԲԵՔ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ՚
Կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայատյաց է, դրանում արդեն համոզվել ենք: Այնպես որ, նրանց այսպիսի ամեն մի քայլից հետո ես զգուշանում եմ` մտածելով, թե ինչ ավելի վտանգավոր բան կա նրանց մտքում: Պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել. երբ թուրքերը ցանկացել են ՙբարություն՚ անել հայերին, ապա դրանից հետո միշտ կոտորած է եղել: Կոտորած, իհարկե, այժմ չի լինի, բայց ինչ-որ վտանգավոր քայլ նրանք նախաձեռնել են` հերթական հարձակումը կարող է լինել Նախիջեւանի սահմանից կամ հերթական դիվերսիոն հարձակումը հայկական սահմանի ուղղությամբ եւ այլն: Նրանք իրենց այս քայլով ցանկանում են ամեն ինչ մեղմացնել եւ աշխարհին ցույց տալ, թե տեսեք` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ենք ցուցադրում: Անձամբ ես նրանցից սպասելիքներ չունեմ: Առանց ուժի գործադրման թուրքը երբեք հայի համար լավ բան չի անի: Եթե այսքան տարի նման բան չի եղել, ուրեմն չի էլ լինելու:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

