ՙՙԵՍ ԵՄ՚ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՙԵՍ ԵՄ՚ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

ՙԵս եմ՚ երիտասարդական միջազգային 9-րդ կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 1-5-ը: Սակայն այս տարի ոչ թե Երեւանում, այլ` Ծաղկաձորում: Կազմակակերպիչներն այս տարի ցանկացել են կոտրել այն կարծրատիպը, թե ամեն ինչ կենտրոնանում է մայրաքաղաքում եւ արդյունքում անտեսվում մարզերը: ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնած ՙԵս եմ՚ կինոփառատոնի նպատակն է օժանդակել մինչեւ 35 տարեկան ստեղծագործողներին` ժամանակակից կինոյում գտնելու իրենց տեղը:
ՀՀ ժողովրդական արտիստ, կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց. ՙՍկզբում որոշել էինք անել Վանաձորում, հետո Գյումրիում, բայց տեսանք, որ այդ քաղաքները դեռեւս այդքան էլ պատրաստ չեն այդ փառատոնն անելու: Որոշեցինք Ծաղկաձորում` Գրողների միության հանգստյան տան տարածքում անցկացնել փառատոնը՚,- ասաց Ռ. Գեւորգյանցն ու տեղեկացրեց, որ սա փառատոնի միակ նորությունը չէ. ՙԱյս տարի մի քիչ փոխել ենք փառատոնի ֆորմատը, հիմնական կազմակերպչական մասը թողել ենք երիտասարդների վրա: Այսինքն` 20-24 տարեկան երիտասարդներ, որոնք անցյալ տարի արեցին ՙՀայացք՚ փառատոնը՚:
Ի դեպ, այս տարի փառատոնին մասնակցության համար հայտ են ներկայացրել մոտ 120 ֆիլմ, որից ընտրվել է 80-ը:
ՙԿան հետաքիքր ֆիլմեր, հիմա շատ երիտասարդ ռեժիսորներ կան, որոնք  գտնում են գումար` իրենց ֆիլմերի համար (թե ինչպես են գտնում, դա ֆանտաստիկա է, որովհետեւ ինձ մոտ չի ստացվում), ուղղակի իրենց հարկավոր է ուղղություն տալ՚,- շեշտեց Գեւորգյանցն ու մանրամասնեց. ՙՕրինակ ՙԹեւանիկ՚ ֆիլմը, որի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը շատ շնորհքով, պինդ եւ նպատակին հասնող տղա է: Շատ եմ հավանում իրեն եւ կարծում եմ` նա մեծ ֆիլմեր անելով` իր նպատակին կհասնի: Բայց իրեն հարկավոր է ուղղություն տալ: ՙԹեւանիկը՚ մի գյուղի պաշտպանության` ղարաբաղյան պատերազմի մասին է, եւ, չգիտես ինչու, գյուղի պաշտպանության համար պատերազմում են միայն այդ գյուղի բնակիչները եւ մի սփյուռքահայ: Իսկ հայաստանցին որտե±ղ է, այն հայաստանցի հազարավոր զոհերը... Հենց առաջին իսկ օրվանից, գյուղի պաշտպանության ժամանակ, 50 տոկոսը հայաստանիցներ էին: Դա հենց անառողջ մթնոլորտ է ստեղծում, փաստորեն, այս ֆիլմը թքում է բոլոր այն զոհերի վրա, որոնք տվեց Հայաստանը այդ տարիներին: Մենք մի ժողովուրդ ենք, բայց եթե սփյուռքահայը կա գյուղի պաշտպանության մեջ, ինչպե±ս կարող է հայաստանցին չլինի: Հիմա ո±վ է մեղավոր, ռեժիսորը մեղավոր չէ, նա 4 տարեկան է եղել այդ ժամանակ: Ինձ համար զարմանալի է, որ այդպիսի փորձառու եւ շնորհալի դրամատուրգ, ինչպիսին Կարինե Խոդիկյանն է, նման բան է գրել ու չի ասել` բա ինչպե±ս կարող է այստեղ չլինի հայաստանցի: Այ, այդպիսի բաներն են, որ ժողովրդին ուրիշ տեղեր են տանում: Էլ չեմ ասում, որ երբ Ղարաբաղի բարբառով խոսում են, 90 տոկոսը չի հասկացվում, կարծես չինարեն խոսեն, չէ± որ հանդիսատեսը պիտի հասկանա` ինչ են խոսում: Շատ հեշտ է ուղղել այդ սխալը, ուղղակի սփյուռքահայ հրամանատարը պետք է վերաձայնագրվի եւ խոսի հայաստանցու լեզվով: Ջիվանին ասել եմ այդ մասին, իհարկե ասել նաեւ, որ հավանել եմ ֆիլմը, հատկապես վերջին նովելը, իսկ դա` այդ դիպուկահարի հատվածը, գրել էր Առնոլդ Աղաբաբովը, դեռ 90-ականներին: Շնորհքով տղա է Ջիվանը, հարկավոր է իրեն ուղղություն տալ, իսկ ուղղություն տվողը ով է. այն մարդիկ, ովքեր ընդունում են ֆիլմը: Ցավոք սրտի, այդ ասողը չկա՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում