ՙ«ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԷԻՆ ԶԳՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԷԻՆ ԶԳՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ»

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր` 2014-2015թթ. համերգաշրջանն սկսեց Իտալիայում կայացած հյուրախաղերի հաղթարշավով: Տարբեր քաղաքներում տեղի ունեցած 4 փառատոների շրջանակներում օգոստոսի 26-30-ը նվագախուբը ելույթներ ունեցավ այնպիսի բարձրակարգ ու հեղինակավոր համերգային սրահներում, ինչպիսիք են Ռիմինի քաղաքի Էքսպո D5 սրահը, Չիտտա դե Կաստելլոյի Սան Դոմենիկա եկեղեցին, Մերանոյի Կուրսաալ սրահը եւ Ռավելլո քաղաքում գտնվող Բելվեդերե դի Վիլլա Ռուֆոլոյի բացօթյա բեմահարթակը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում պատմեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ:

 

«ԱՅՆՊԻՍԻ ՏԵՂ ԷՐ, ՈՐ ԲՈԼՈՐԸ ԿԱԽԱՐԴՎՈՒՄ ԷԻՆ»

- Ուրախ եմ, որ կարողացանք հանձնել այդ «քննությունը»` պատշաճ մակարդակով: Սա ինձ համար շատ կարեւոր էր:


- Ելույթ եք ունեցել նաեւ բացօթյա բեմում: Դժվա
՞ր չէր:

- Դժվար էր... Երկու ժամ փորձ արեցինք: Սկսեցինք սովորել, թե ինչպես է պետք նվագել այդ տարածքում: Չեմ կարող ասել, որ հնչողությունը այստեղ լավագույն դահլիճների նման էր: Այդ օրերին նույն պայմաններում ելույթ ունեցան մի շարք հեղինակավոր նվագախմբեր:
- Հետաքրքիր է, իսկ չե՞ն դժգոհում նման բեմահարթակից մեծանուն երաժիշտները:
- Ոչ, դա այնպիսի տեղ էր, որ բոլորը կախարդվում էին: Հայ երաժիշտները պատրաստ էին այդ ամենը տեսնել: Ռավելլոյի փառատոնի մասին գիտեն բոլորը: Ուրախ էինք, որ մեզ հրավիրել են այս փառատոնին: Ի դեպ, օրերս շատ լավ արձագանքներ ստացանք մեր ելույթի մասին: Դա մեզ կօգնի առաջ գնալուն:

«ՄԵՆՔ ԷԼ ՈՒՆԵՆՔ ԳՐԱԳԵՏ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»

- Իսկ ունկնդրի մասին ի՞նչ կասեք: Զրույցներից մեկում ասել էիք, որ Հայաստանում ավելացել է երիտասարդ ունկնդիրների թիվը:
- Այնտեղ գալիս է հատուկ ունկնդիր: Նրանք հիսուն տարի եկել են այդտեղ եւ համեմատում են այս կատարումը այն կատարման հետ, այս նվագախումբը` այն նվագախմբի հետ: Ամեն տարիքի ունկնդիր էլ կար: Պետք է ասեմ, որ նրանք շատ պատրաստված էին: Բարեբախտաբար, մենք էլ ունենք նման ունկնդիր:  

«ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՋՈՒԹԱԿԻ ԿՈՆՑԵՐՏԸ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

- Հյուրախաղերի ընթացում ներկայացրել եք Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ինչպիսի՞ն էր արձագանքը:
- Ուր էլ գնանք, միեւնույնն է առանց Ա. Խաչատրյանի որեւէ համերգ չի անցնում: Եթե նույնիսկ չկա ծրագրում, այն ներկայացնում ենք, երբ կրկին մեզ բեմ են հրավիրում: Որքան էլ տարօրինակ թվա, թեեւ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը շատ անգամ է կատարվել, սակայն շատերի համար այն նորություն էր: Օտարերկրյա հանդիսատեսից շատերն էին մոտենում ու հիացական խոսքեր ասում:

«ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՇՔԵՐԹ Է ՍՊԱՍՎՈՒՄ»

- Այս տարվա Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնն ի՞նչ ձեռքբերումներ կունենա:
- Հուսամ` որակի: Լավ երաժիշտներ մենք ամեն տարի էլ ունենում ենք: Այս տարի էլ ունենք: Դաշնակահարների շքերթ է սպասվում: Մեկը մեկից մեծ դաշնակահարների: Մի տարի կար, որ փառատոնի մասնակիցների մեջ գերիշխում էին ջութակահարները: Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին: Ծրագիրը կներառի 6 սիմֆոնիկ եւ 1 կամերային համերգ: Բացման համերգին ելույթ կունենա միջազգային մեծ ճանաչում ունեցող դաշնակահար Կիրիլ Գերինշտեյնը (ԱՄՆ/Ռուսաստան), ով կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:
- Հավանաբար, մեծանուն երաժիշտներին Հայաստան բերելը թանկ հաճույք է:
- Դե, մեզ համար` ոչ այնքան, քանի որ նրանք հատուկ պայմաններով են գալիս Հայաստան: Բայց, այնուամենայնիվ, ճանապարհածախսը, հյուրանոցն ու մի փոքր հոնորար տալը` հեշտ չէ:

 

«ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ»

- Իսկ կա՞ն այլ դժվարություններ, բացի ֆինանսականից:
- Դժվարություններ կյանքում միշտ էլ կան, բայց ես երբեք չեմ խուսափում: Աշխատանքով, կարծում եմ, ամեն ինչ կարելի է ձեռք բերել:
- Կա՞ն նպատակներ, որոնք ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չիրականացան:
- Միշտ էլ նման նպատակներ լինում են` սկսած նվագախմբի խնդիրներից: Սակայն, եթե ամեն օր մի հարց լուծվում է, դա արդեն լավ է:

 

«ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ, ԱՊԱ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՅՆ ՉԷ»

- Այս ընթացքում հրավիրյալ երաժիշտներ ունեցա՞վ Ֆիլհարմոնիկ նվագախումբը:
- Այժմ երեք աշխատող ունենք: Անկեղծ` մի քիչ վտանգավոր վիճակ է ստեղծվել: Օրինակ, ամեն օր մեր էլեկտրոնային հասցեին գալիս են տասնյակ առաջարկներ` արտասահմանցի երաժիշտների կողմից, որոնք ուզում են գալ ու մեզ մոտ աշխատել: Մի կողմից ուրախալի է, բայց մյուս կողմից` մենք այդքան շատ աշխատատեղեր չունենք: Բայց հիմա մի քանիսն ունենալու ենք, պարզապես չեմ ցանկանում բացել փակագծերը:
- Երաժիշտների պակաս ունե՞նք նվագախմբում:
- Մի քանի փողային գործիքների, չասեմ պակաս, քանի որ ունենք լավ նվագող, բայց մեկն էլ է պետք:
- Այսինքն` փողային գործիքների հանդեպ է՞լ հետաքրքրությունը քիչ է:
-  Այո, եթե նույնիսկ հետաքրքրություն կա, ապա մակարդակն այն չէ: Խնդիրներ կան եւ դեռ երկար կլինեն:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում