ՙԻՆՉ-ՈՐ ՉԱՐԱԳՈՐԾ ՓՈՐՁԵԼ Է ՑԵԽ ՇՊՐՏԵԼ Թ°Ե ԻՄ, Թ°Ե ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ՚

Արխիվ 12-16

ՙԻՆՉ-ՈՐ ՉԱՐԱԳՈՐԾ ՓՈՐՁԵԼ Է ՑԵԽ ՇՊՐՏԵԼ
Թ°Ե ԻՄ, Թ°Ե ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ՚


Արդեն քանի օր է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Երեւանի ավագանու անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ողջ համացանցի, ավելին` հանրապետության ուշադրության կենտրոնում է: Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր ռեկտորի եւ բուհի աշխատակցուհու ֆեյսբուքյան նամակագրությունը, որտեղ բացահայտվում էր նրանց սիրային կապը: Մեկ այլ նամակում էլ, ռեկտորի անունից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հասցեին անբարո խոսքեր էին գրված:
Հովհաննես Թոքմաջյանը հենց սկզբից հերքում էր իր մասնակցությունն այդ պատմությանը` նշելով, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, կեղծ նամակագրություն տեղադրել եւ ուղարկել իր բոլոր ֆեյսբուքյան ՙընկերներին՚: Եվ ահա երեկ Հատկապես կարեւոր գործերով քննչական վարչությունում հարուցվել է Քրեական գործ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով): Գործի շրջանակներում առայժմ ներգրավված անձինք չկան:
Մեզ հետ զրույցում պարոն Թոքմաջյանը փոխանցեց, որ դիմել է իրավապահներին, որպեսզի իրավապահ մարմինները պարզեն այդ ՙստոր խաղը խաղացողի ինքնությունը՚:
- Ում մասին որ խոսվում է, ընդհանրապես նման բան լինել չէր կարող. նա իմ ընկերոջ աղջիկն է: Ու առհասարակ ես երբեք որեւէ կնոջ հետ ինձ թույլ չեմ տա նման գռեհիկ արտահայտություններով խոսել: Ես ասել ու ասում եմ, որ դա մտացածին հերյուրանք է իմ անվան շուրջ, նման կեղտոտ խաղ խաղացողների միակ նպատակը իմ բարի համբավը արատավորելն է, այլ բացատրություն ես չեմ տեսնում: Ինչ-որ չարագործ փորձել է ցեխ շպրտել թե° իմ եւ թե° Պոլիտեխնիկի հեղինակության վրա: Աբսուրդ նյութեր են, այդտեղ նշված բառերի կեսն ինձ համար անծանոթ է, իսկ, առհասարակ, ես կանանց նկատմամբ երբեք հայհոյանք չեմ գրել, չեմ ասել: Աշոտյանն էլ իմ լավագույն ընկերներից է, որին ես շատ գնահատել եմ միշտ: Համալսարանը դուրս է եկել զարգացման ուղի, շատերին դա չի գոհացնում: Ու քանի որ չեն կարող ասելª կաշառակեր եմ, փորձում են անձնապես վիրավորել եւ վարկաբեկել: Սա ներսից է արվում, նույն ձեռագիրն է: Սա իմ վրա չի ազդելու, շարունակելու եմ տանել իմ կուրսը. մեր համալսարանը պետք է դառնա կոռուպցիոն ռիսկերից դուրս, ուսանողներին ծառայող մաքուր բուհ, որեւէ մեկին չի հաջողվելու ինձ շեղել այս ուղղությունից: Ափսոս, ես այս պահին ֆեյսբուքյան իմ էջ մտնել չեմ կարողանում, քանի որ այն գտնվում է իրավապահների հսկողության տակ, սակայն երբ արդեն կարողանամ մտնել, ի ցույց աշխարհի կներկայացնեմ, թե ինչպիսի երկխոսություն է եղել իմ եւ ընկերոջս աղջկա միջեւ: Ռուզաննա Հայրապետյանի հետ իմ խոսակցությունը եղել է զուտ աշխատանքային բնույթի: Ամեն դեպքում, էդ անողը կամ կազմակերպողը թող լավ իմանա, որ ես հետամուտ եմ լինելու, որպեսզի այս ամենը բացահայտվի, քանի որ իրականությանը չի համապատասխանում: Շատերին եմ կասկածում այս ամենում, սակայն անուններ նշել չեմ կարող, քննություն է գնում, վաղ թե ուշ ամեն ինչ կպարզվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում