ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԳՆԵԼ ՇՈՒԿԱՅԻՑ

Արխիվ 12-16

ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԳՆԵԼ ՇՈՒԿԱՅԻՑ

Նոր ուսումնական տարին դեռ հազիվ սկսած` մի շարք դպրոցներում ոչ միայն նոր թափ է ստացել ՙհին, բարի՚ դրամահավաքությունը, այլ նաեւ աշակերտներին կրկին չեն տրամադրում օտար լեզուների դասագրքեր: ՙԲացատրությունը՚ հետեւյալն էª պետք է այս-այս գրքերով սովորենք, ուրեմն` գնացեք ճարեք: Ճարել ասվածն էլ, հասկանալի է, ինչ-որ տեղից ձեռք բերելն է:
Կոնկրետ օրինակը վերաբերում է հինգերորդ դասարանի ռուս գրականության եւ անգլերենի դասագրքերին: Ռուսերենի երկհատորյա նոր դասագիրքը ¥նորը¤ շուկայից հնարավոր է ձեռք բերել 9-10 հազար դրամով, իսկ անգլերենինը ¥օգտագործվածը¤ª 3-4 հազարով: Այսպիսովª միայն այդ երկու դասագրքի համար ծնողը ստիպված է վճարել 12-14 հազար դրամ, այսինքն` ավելի քան 2-2,5 անգամ ավելի շատ, քան վճարում է դրպոցումª մյուս բոլոր դասագրքերի համար: Եվ եթե այդ ծնողը երկու-երեք դպրոցահասակ երեխա ունենալու ՙդժբախտություն՚ ունենա, ապա պատկերացրեք նրա վիճակը, որ մնացած բոլոր օրինական եւ ապօրինի դպրոցական ծախսերից հետո դեռ մի 30-40 հազար դրամ էլ պետք է այդ դասագրքերի համար վճարի: Իսկ չվճարել չի կարող, քանի որ դասարանը ողջ տարի կսովորի այդ գրքով, եւ չունեցողը, հասկանալի է, ստիպված կլինի առնվազն նախանձել իր դասընկերներին:
Այսպիսովª Հայաստանում չկա±ն ռուսերենի եւ անգլերենի պետական նմուշի այդ դասագրքերը: Եթե կան, ինչո±ւ երեխաները չեն ստանում: Հասկանալու համար, թե ինչն է խնդիրըª փորձեցինք խոսել ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ.
- Ես չգիտեմ, թե կոնկրետ, որ դպրոցում են աշակերտներին նման պահանջ ներկայացնում. իմանալու դեպքում` անպայման հետամուտ կլինեմ: Բայց կարող եմ ասել, որ հանրապետության բոլոր դպրոցներում կան բավարար քանակությամբ ե°ւ օտար լեզուների, ե°ւ առհասարակ, բոլոր առարկանների  պետական նմուշի դասագրքեր: Անգամ, եթե դպրոցներում դասագրքերը չեն բավարարում, տնօրենները կարող են հայտ ներկայացնել եւ ստանալ պակաս գրքերը:
-Տեղյակ եմ, որ անգլերեն լեզվի հետ կապված` հինգերորդ դասարաններում փորձում են լրացուցիչ գրականություն օգտագործել ¥կոնկրետ դեպքում խոսքը ոչ թե լրացուցիչ դասագրքերի մասին է, այլ` հիմնական-հեղ.¤, որը, սակայն, պարտադրանք չէ, ուսուցիչը կարող է ունենալ եւ դրանով լրացուցիչ գիտելիքներ տալ: Բայց ռուսերենի համար առաջին անգամ եմ նման բան լսում:
Այս հրապարակումից հետո, անշուշտ, մեր տիկին Հովհաննիսյանին կներկայացնենք կոնկրետ փաստերը: Ավելին. որ սա ամենեւին էլ բացառիկ դեպք չէ: Եվ, վերջապես, որ այդ դասագրքերը Մոսկվայից ներկրվածի անվան տակ վաճառվում են գործնականում բոլոր գրավաճառների մոտ մեր ներկայացրած գներով: Եվ եթե բոլորն էլ դա վաճառքի են հանել, ապա դա միանշանակ վկայում է, որ այդ դասագրքերը մեծ պահանջարկ ունեն, այսինքն, որ դրանք միայն մեկ-երկու դպրոցում չէ, որ պարտադիր դասագրքերի ցանկում են: Եվ այս համատեքստում շեշտենք նաեւ, որ այստեղ տեղի է ունենում մի հսկայական ՙբիզնես՚ª ծնողների գրպանների հաշվին:
Նշենք նաեւ, որ դպրոցներում ծնողներին համոզում են, թե այդ մոսկովյան դասագրքերը ավելի խորացված բնույթի են, այսինքնª երեխային դրանք շատ ավելի լավ գիտելիք կտան: Միգուցե: Բայց մեկ է, հարց է ծագում, թե Հայաստանի պետական դպրոցում, պետական ծրագրերով դասավանդումն ինչպես է հնարավոր այլ, թեկուզեւ ավելի լավ գրքերով կազմակերպել: Եթե այլ գիրք է օգտագործվում, ուրեմն` տվյալ ուսուցիչներն էլ պետք է այլª ոչ պետական ծրագրերի անցնեն: Իսկ դա նշանակում է, որ ում քեֆին ինչ տա, այդպես էլ պետք է մեր երեխաներին սովորեցնի: Բա դրանից հետո մեր պետական ծրագրերն ո±ւմ են պետք: Կամ ենթադրենք, որ հենց այդ մոսկովյան գրքերն են համապատասխանում մեր պետական ծրագրերին: Լավ, բայց այդ դեպքում մեր պետական դասագրքե±րն են անհամապատասխան: Ուրեմն, էլ ինչու է պետությունը մեծ փողեր ծախսում դրանց հրատարակման համար:
Մի խոսքովª թե ինչ է կատարվում այս ուղղությամբ մեր հայրենական դպրոցներում, դեռ կփորձենք գլուխ հանել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում