ԳՅՈՒՄՐՈՒ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ԱՆԳԱՄ ՙՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐՈՒ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ԱՆԳԱՄ
ՙՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ՚


«Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-Ը հիմնադրվել է 1974 թվականին: Հիմնադրման օրվանից մինչ այսօր տուն-ինտերնատի հարկի տակ ապրել են բազմաթիվ ծերեր եւ հաշմանդամություն ունեցող անձինք` առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամության խնդիրներով: Տուն-ինտերնատը նախատեսված է 160 հոգու համար, ճիշտ նույնքան բնակիչ էլ ունի այսօր, որոնց մեծ մասը հաշմանդամներ են: Այստեղ նրանք հայտնվում են տարբեր պատճառներով` երեխաները հրաժարվում են խնամել իրենց ծնողներին, ծնողները հրաժարվում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներից կամ էլ սոցիալական ծանր պայմանները ստիպում են թողնել սեփական տունը եւ հանգրվանել տուն-ինտերնատում:

Բնակիչները ոչ միայն Գյումու տարածաշրջանից են, այլեւ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից: Գյումրու տուն-ինետրնատի խնդիրների, ձեռքբերումների եւ բնակիչների առօրյայի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց տուն-ինտերնատի տնօրեն ՆԵՐՍԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
-Սկսենք թերեւս ամենացավոտ հարցից. ծերերը կամ հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում ինչպե±ս են հայտնվում ձեր հաստատությունում. գալիս են իրե±նց կամքով, թե± ընտանիքի անդամներն են նրանցից հրաժարվում եւ բերում ծերանոց:
- Նախ նշեմ, որ տուն-ինտերնատ ընդունվելը պարտադիր պետք է տվյալ անձի կամքով լինի: Յուրաքանչյուրը, երբ դիմում է մեզ, մենք նրան հարցնում ենք,  թե ում կամքով է եկել այստեղ: Ստիպողական ոչինչ չի լինում, որովհետեւ ստիպելով չենք կարող մարդկանց այստեղ ընդունել եւ պահել: Եթե երեխաները հրաժարվում են իրենց ծնողներից, բարեկամները կամ հարեւանները դիմում են գրում սոցիալական ծառայության իրենց տարածքային բաժին, որը ստուգում է, թե արդյոք  տվյալ շահառուն ունի± խնամքի կարիք: Ունենալու դեպքում փաստաթղթերը կազմում եւ դիմում են նախարարություն: Վերջինս էլ դիմում է տուն-ինտերնատինª տվյալ մարդուն խնամելու համար:
Արդեն 6 ամիս է,  ինչ ես ղեկավարում են տուն-ինտերնատը, ու այս ամիսների ընթացքում  արդեն չորս հոգի մեր եւ սոցաշխատողների ջանքերով վերադարձել են ընտանիք:
Ընտանիք վերադառնալուց զատ շատ կարեւոր է, որ մեր խնամյալները հարազատների հետ պարբերական շփում ունենան: Իմ կողմից մեր աշխատակիցներին եւ սոցաշխատողներին եղել է հստակ հրահանգ` աշխատանքներ տանել տուն-ինտերնատի բնակիչների հարզատների հետ, որպեսզի նրանք գոնե շաբաթական մեկ անգամ այցելեն իրենց հարազատներին: Իրոքª մեր խնամյալները կարոտը հարազատների նկատմամբ չափազանց սուր են զգում: Իսկ դա իր հերթին կարեւորագույն խնդիր է ողջ հաստատության բարոյահոգեբանական մթնոլորտի առումով: Օրինակª երբ մեր բնակիչներից մեկի մոտ է գալիս է նրա հարազատներից մեկը, մյուս բնակիչը սկսում է ընկճվել եւ մտածմունքների մեջ ընկնել, եւ հենց այդ առումով էլ շատ կարեւոր է, որ բոլորին էլ պարբերաբար հարազատներն այցելեն:
Դրա հետ մեկտեղ շատ կարեւոր է, որ ստեղծվի մի այնպիսի մթնոլորտ, որ  բնակիչներից յուրաքանչյուրը հասկանա, զգա` ապրում է մի մեծ ընտանիքում, որտեղ բոլորը միմյանց հարազատ են: Իսկ այդ առումով անհրաժեշտ է, որ ոչ միայն մեր բնակիչներն իրար վերաբերվեն որպես հարազատներ, այլեւ մեր աշխատակազմը եւս նման հոգատար, հարազատական վերաբերմունք դրսեւորի մարդկանց նկատմամբ:
- Բարոյահոգեբանական համապատասխան մթնոլորտը, անշուշտ, կարեւոր է: Բայց կան ոչ պակաս կարեւոր հարցեր    ` կենցաղային պայմանները, սնունդը, դեղորայքը եւ բուժումըէ հաշվի առնելով, որ խոսքը, ի վերջո, տարեցների եւ հաշմանդամների մասին է:
- Տարեցտարի տուն-ինտերնատի պայմանները բարելավվում են: Համենայնդեպսª այսօր պետությունը բավականին լավ, հարմարավետ պայմաններ է ստեղծել մեր ծերերի եւ հաշմանդամների համար: Այստեղ նրանք ապահովված են ամեն ինչով` անկողնային ու հիգիենիկ  պարագաներով, հագուստով: Օրվա ընթացքում նրանք ընդունում են 3-անգամյա սնունդ: Մի խոսքովª կենցաղային առումով մենք առանձնահատուկ խնդիրներ չունենք: Մեր դռները բաց են բոլորի առջեւ. ցանկացողները կարող են գալ եւ տեսնել, թե ինչպես են  նրանք ապրում:
- Տուն-ինտերնատում կան նաեւ հաշմանդամության խնդիրներով անձինք.  նրանց համար կա±ն բավարար պայմաններ, նրանք կարողանո±ւմ են ազատ տեղաշարժվել:
- Քանի որ հաշմանդամներից շատերն ունեն տեղաշարժվելու խնդիր, մենք նրանց հիմնականում տեղավորել ենք շենքի առաջին հարկում: Դրա հետ մեկտեղ ամեն վայրկյան նրանց կողքին են մեր աշխատակիցները:
Վերջին օրերին մեր տան նոր բնակիչ դարձավ տարեց մի  ազատամարտիկ, ով ոչինչ չէր տեսնում: Նրան ուղարկեցինք Գյումրու հիվանդանոց,  վիրահատվեց եւ այսօր տեսնում ու ազատ տեղաշարժվում է: Նման ամեն մի դեպք ոգեւորում է նաեւ մյուս հաշմանդամներին: Այստեղ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հասկանան, որ բոլորս հավասար ենք` անկախ մեր ֆիզիկական կարողություններից:
Ինչ վերբերում է տուն-ինտերնատի մյուս բնակիչներին ցուցաբերվող բժշկական օգնությանը, պետք է ասեմ, որ նրանց առաջին բուժօգնություն ցուցաբերում ենք այստեղ: Իսկ եթե հիվանդն ունի ստացիոնար բուժման կարիք, ապա բժշկի ուղեգրով նրանց տեղափոխում ենք հիվանդանոց: Բուժվելուց հետ մենք կրկին  ընդունում ենք մեր բնակչին:
- Ինչպես եք կազմակերպում տուն-ինտերնատի բնակիչների հանգիստը:
- Մենք մշտապես կազմակերպում ենք տարբեր բնույթի միջոցառումներ: Ազգագրական երգի ու պարի համույթները մեր մշտական այցելուներն են, նրանք այստեղ ծերերի ու հաշմանդամների հետ միասին ուրախանում են: Տարբեր մրցույթներ են անցկացվում, որպեսզի կարողանանք մարդկանց առօրյան մի քիչ փոխել, այն հագեցած դարձնել: Բացի այդ, բնակիչների առօրյան միապաղաղ չի անցնում: Մեզ մոտ նաեւ հարսանիքների պակաս չենք ունենում, քանի որ շատերը տուն-ինտերնատում գտնում են իրենց կյանքի երկրորդ կեսին եւ ցանկություն հայտնում միասին ապրել: Այս դեպքում նրանք ներկայացնում են դիմում, ըստ որի նրանց տրամադրում ենք կեցության համար առանձին սենյակներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում