ՊՏՈՒՂ-ԲԱՆԱՋԱՐԵՂԵՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՙԱՄԱՆՈՐՅԱ՚ ԳՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ՊՏՈՒՂ-ԲԱՆԱՋԱՐԵՂԵՆԸ
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՙԱՄԱՆՈՐՅԱ՚ ԳՆԵՐՈՎ
Հայաստանի սպառողական շուկայում պտուղ-բանջարեղենը տարօրինակ ձեւով թանկանում է: Թվում էր, թե գոնե այս սեզոնին գները պետք է մատչելի լինեին բոլոր սպառողների համար, սակայն տեղի է ունենում հակառակը: Գները խիստ տատանվում են, հատկապես վերավաճառողների մոտ, ովքեր մատչելի գներով գյուղացուց ձեռք են բերում մթերքը եւ այն հասցնելով շուկա` վաճառում սրտի ուզած արժեքով: Այստեղ տուժում է ե°ւ գյուղացին, ով միջոցներ չունի իր ապրանքը շուկա հասցնել, ե°ւ սպառողը, ով չի կարող ամբողջ շաբաթ սպասել, թե երբ հանգստյան օրերին կբացվի գյուղատնտեսական շուկան:ՙՍպառողների խորհրդատվության կենտրոն՚ ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում անդրադառնալով սպառողական շուկայում պտուղ-բանջարեղենի գների ՙշքերթին՚` այն բնորոշեց որպես ՙամանորյա՚ գներ: ՙԽնդիրն այն է, որ անգամ ՙամանորյա՚ այդ գներով սպառողը չի կարող շուկայից ձեռք բերել որակյալ պտուղ-բանջարեղեն: Մեր սպառողների մեծ մասը հասկանալի պատճառով հիմնականում ձգտում է մատչելի գներով ապրանքին, որը չգիտես ինչ որակի է: Չնայած` ոչ-ոք չի երաշխավորում, որ թանկարժեք ապրանքն անպայման որակյալ կլինի: Այդ իսկ պատճառով սպառողները մի քիչ զգոն պետք է լինեն: Այսօր, օրինակ, շուկայում բարձր գներով վաճառում են լոլիկ, որը չի կարելի ասել, թե հայկական, որովհետեւ դրա սերմը հիմնականում ներկրում են արտասահմանից: Իսկ տեղական սորտեր գրեթե չեն մնացել կամ շատ քիչ են՚,- նշեց Կարեն Չիլինգարյանը եւ ընդգծեց, որ ներկրված սերմերից ստացած բերքը թեեւ շատ է, սակայնª անորակ: Այստեղ տուժողը սպառողն է, ով մթերքի դիմաց վճարում է պահանջած արժեքը, բայց ստանում է անորակ ապրանք:
Իսկ թե ինչու է շեշտը դրված ներկրված սերմերի վրա, եւ թե դրանք ներմուծվելիս ինչ վերահսկողություն են անցնում, ըստ Կ. Չիլինգարյանիª լոլիկի սերմերը փոքր են, դրանք կարող են Հայաստան տեղափոխվել նույնիսկ մաքսանենգ ճանապարհով եւ չանցնել զննում: ՙԼոլիկի աճեցման համար ¥եւ ոչ միայն¤ օգտագործվում են չափից շատ պարարտանյութեր: Լոկիկը կտրում ես, ու միանգամից ջուր է դուրս գալիս, սա էլ վկայում է, որ այդ պարարտանյութերը օգտագործվում են ոչ գրագետ ձեւով՚,- ավելացրեց պրն. Չիլինգարյանը:
Իսկ թե ինչի հետ է կապված գների այսպիսի տարօրինակ բարձրացումը, ապա մեր զրուցակիցը տվեց հետեւյալ մեկնաբանությունը. ՙՇատերը պատճառաբանում են միայն, թե այս սեզոնի հավաքած բերքը վերջանալու վրա է, որի հետեւանքով էլ գներն այսքան աճել են՚:
Պտուղ-բանաջարեղենի թանկ գների հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, սակայն այդ կառույցի մամուլի բաժնից նշեցին, որ մեզ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում, քանի որ նախարարությունում զբաղվում են նաեւ այլ գործերով: Հուսով ենք, որ այդ ՙգերծանրաբեռնվածությունը՚ կօգնի գները մի քիչ իջացնել: Չնայածª ժամանակին այդ նույն նախարարությունը նման բարձր գները բացատրում էր նրանով, թե դեռ սեզոնը չէ: Հիմա սեզոնն է, ու գներն էլի բարձր են: Այնպես որª նախարարության մեկնաբանությունների եւ, ամենակարեւորը, ՙգերծանրաբեռնված՚ աշխատանքի հետ գոնե մենք առանձնապես հույսեր չենք կապում: Էլ չասած, որ այս օրերին նորից խոսվում է գյուղնախարարի պաշտոնանկության մասին, եւ եթե այդ լուրերը թեկուզեւ մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա հազիվ թե նրա ամենամեծ հոգսը շուկաների գները լինեն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

