ԻՆՉ ԿՏԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Արխիվ 12-16
ԻՆՉ ԿՏԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԲՀԿ եւ ՀԱԿ առջնորդներ Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Թե ինչ է քննարկվել, պահվում է ՙհույժ գաղտնի՚: Հանդիպումից հետո կողմերը միայն տարածեցին պաշտոնական հակիրճ հաղորդագրություն, որ քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հարցերը: Ինչպես նաեւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Այս հադիպումը կամ համագործակցությունը հետեւանքներ կունենա ներհայաստանյան քաղաքական դաշտում, եթե այոª ինչպիսի:
Այս հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց քաղաքական գործիչների եւ քաղաքագետների հետ.
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Երկու օր է, ինչ Հայաստանում սկսել են խոսել երկու առաջնորդների հակասություններից այն տարբերակով, թե որտեղ հանդիպեցին. ի վերջո, մի տեղ պետք է հանդիպեն, չէ±: Այն մարդիկ, ովքեր մտահոգված է Հայաստանի վիճակով եւ ցանկանում է քիչ թե շատ այդ վիճակը բարելավել, անշուշտ պետք է ողջունեն նմանատիպ հանդիպումները եւ ցանկանան, որ դրանք արդյունք տան: Կարծում եմ, որ մենք քաղաքական գործընթացի առաջընթացը պետք է միայն ողջունենք: Ըստ իսª երկու կուսակցությունների համագործակցությունը լինելու է նրանց հրատարակած 12 կետերի շուրջ, որոնց առնչությամբ արտահայտել են իրենց մտահոգությունները: Թե ինչ կփոխվի Հայաստանում այս համագործակցության արդյունքում, ցույց կտա ժամանակը:
Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ փաստեց.
- Առանձնապես ակնկալիքներ չունեմ այս հանդիպումից: Չեմ կարող ասել երկու կողմերի համագործակցությունը կստացվի, թե ոչ: ԲՀԿ-ն մեծ հեղինակություն վայելող կուսակցություն չէ, իսկ ՀԱԿ-ն էլ բարվոք վիճակում չէ. այսպիսի կուսակցություններ Հայաստանում շատ են: Եթե այդ հանդիպումից հետո երկրում եւ ժողովրդի կյանքում որեւ լուրջ բան չի փոխվելու, մյուս բաներն ինձ համար անլուրջ են. մեկ-երկու հանրահավաք կանեն եւ վերջ:
ԱԺ ԲՀԿ մամլո քարտուղար ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Այն ծրագիրը, որ մշակել եւ պարբերաբար ներկայացնում են ոչ իշխանական ուժերը, մասնավորապես` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, հանրային պատվեր է: Հետեւաբար երկու քաղաքական ուժերի փոխգործակցությունը կամ գործունեությունը կնպաստի ժողովրդի կենսակերպի բարելավմանը: Այս երկու ուժերի համագործակցությունը միտված է ՀՀ-ի քաղաքացու կենսակերպում որակական փոփոխություն իրականացնելուն:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակում կատարել է հարցում`պարզելու համար, թե կստացվի ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը, կամ համագործակցության արդյունքում ինչ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում:
1. Որեւէ շոշափելի հետեւանք չի լինի-62%:
2. Այս համագործակցությունը միայն որոշ չափով ներքին սրացումներ կառաջացնի, բայց, բառիս բուն իմաստով, ՙթեժ աշունը՚ չի լինելու-24%:
3. Այս համագործակցությունը կպարտադրի իշխանություններին զիջումների գնալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ-11%:
4. Սա ՙթեժ աշնան՚ նախերգանքն էր-3%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

