ՙԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԶՐՊԱՐՏԵԼ, ՀԵՐՅՈՒՐԵԼ, ՓԱՍՏԵՐ ԲԵՐԵԼ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ՚

Արխիվ 12-16

ՙԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԶՐՊԱՐՏԵԼ, ՀԵՐՅՈՒՐԵԼ,
ՓԱՍՏԵՐ ԲԵՐԵԼ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ՚


ԱԺ քառօրյայի վերջին նիստի ժամանակ կրկին իր մասին հիշեցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: ՙՊետական գույքի սեփականաշնորհման 2013 թ. ծրագրի հաշվետվության՚ քննարկման ժամանակ վերջինս սկսեց հերթական մեղադրանքները տեղալ: Ըստ նրա, գրեթե բոլոր գործարքները հանցավոր են. ՙՍա հայ ժողովրդի մեծագույն խաբեություն է: Քաղաքական նիհիլիզմի հետեւանքները շատ պարզ են, եթե այսօր գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են, թանկանում են հենց այս պատճառով, որովհետեւ օրենքը խախտվում է, եւ օգտվում են իշխանությանը մոտ մարդիկ: Այսօր իշխանությունը թալանում է ժողովրդին, պետական սեփականությունը վաճառվում է յուրայիններին չնչին գներով՚: Ապա վերջինս հաշվետվությունը որակեց` որպես հենց այնպես թղթեր:
Մեղադրանքները համբերատար լսելուց հետո` ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ Լ. Զուրաբյանին կոռեկտության կոչ արեց. ՙԵս օգտվեմ իմ իրավունքից եւ մի դիտարկում անեմ. տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթն ենք լսում, այլ` ՀՀ գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացնում: Դուք խոսեցիք իրավական մելիզմի մասին, բայց ձեր ելույթը ոտքից գլուխ մելիզմ է, ամեն ինչը մերժում եք: Նախ ե°ւ պարոն Սահակյանը, ե°ւ պարո°ն Մելքումյանը նորմալ խոսեցին, ներկայացրին, պատրաստակամություն հայտնեցին, ընդդիմադիր պատգամավորների ցանկացած հարցին պատասխանեցին, նաեւ պատրաստակամություն հայտնեցին հավելյալ փաստաթղթեր ուղարկել: Դուք այստեղ կանգնում եք, Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում եք` հենց էնպես թղթեր են: Կարելի է չէ±, մի քիչ կոռեկտություն պահպանել՚: Տեղից պայթեց Լ. Զուրաբյանը. ՙԱմեն ելույթը մեկնաբանում եք…՚: Է. Շարմազանովը շարունակեց. ՙՈրովհետեւ ես այդ իրավունքն ունեմ: Դուք, որ խոսում էիք, ես Ձեզ լսում էի: Առաջարկում եմ Ձեզ կոռեկտությունը պահպանել, ԱԺ ամբիոնը մեղադրյալի աթոռ չսարքել: Եթե համամիտ չեք, ասեք` համամիտ չեք, այլ ոչ թե դատական վերջնական եզրակացությունով հանդես եկեք՚: Հաջորդ ելույթը վերապահված էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով ընդդիմադիր գործընկերոջ մեղադրանքներին ի պատասխան նշեց. ՙԵթե ես հարստանալու նպատակ ունենայի, չէի հրաժարվի Ձեր քաղաքական ուժից… Այ դա էր հանցավոր գործոնը՚: Իրավիճակը փրկեց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` նշելով, որ ինքն ընդհանրապես թույլ չէր տա Լ. Զուրաբյանը մինչեւ վերջ շարունակեր իր մեղադրանքները հնչեցնել. ՙԵս բարեկրթության կողմնակից եմ, եւ չի կարելի սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար: Անունը, եթե փոխում է քաղաքական ուժը, բովանդակությունը չի փոխվում: Մի քանի հազար վաուչերներով հզոր տնտեսական համակարգերը վաճառեցին: Ընդ որում` այնպիսի տնտեսական համակարգ էր, որ մի ձեռքով վաուչերը տալիս էին, մյուսով` կես գնով վերցնում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, այդպիսի ժամանակներ էին: Բայց այսօր օրինական ժամանակներ են: Խորը վերլուծության կարիք չկա, փաստաթղթեր կան՚: Այնուհետեւ նշեց, որ Լ. Զուրաբյանի նման ելույթները ԱԺ-ում միայն ժպիտ կարող են առաջացնել, բայց ապակողմնորոշում են ամբողջ մի հասարակության. ՙԸնդդիմադիր չի նշանակում զրպարտել, հերյուրել, փաստեր բերել, որ իրականության հետ կապ չունեն, հերոսանալ ու նստել: Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա` խոսա՚: Իսկ ի գիտություն` փխրուն ընդդիմության, ասաց. ՙՁեր ուսերը այդքան պրկված չեն, որ այդքան բեռ վերցնեք՚: Այսքանից հետո էլ, սակայն Լ. Զուրաբյանը իր ՙհալով՚ չմնաց ու Գ. Սահակյանի դահլիճից դուրս գալուց հետո` իր ելույթում սկսեց ԱԺ նախագահի հետեւից բամբասել` նույն մեղադրանքների ոճով: Պատասխանը չուշացավ Է. Շարմազանովի կողմից. ՙՊառլամենտական էթիկայի մեջ չի մտնում տարիքով ավագի եւ բացակա պատգամավորի հետեւից խորհուրդներ տալ ու քննադատել՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում