ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՆ-Ը ԹԵԺԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄԱՆ

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՆ-Ը ԹԵԺԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄԱՆ

Այն, որ իրադարձությունների այս հավանական սցենարը լուրջ վտանգ է Ռուսաստանի համար, դժվար չէ կռահել: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է ԱՄՆ-ի ձեռնարկած այս նոր հակաահաբեկչական պատերազմին աջակցելու մասին, ինչը իրավիճակի անցանկալի զարգացումները պետք եղած դեպքում նաեւ ռազմական միջոցներով ինչ-որ կերպ վերահսկելի դարձնելու տարբերակներից մեկն է:
Ենթադրելի է նաեւ, որ նման իրավիճակում լուրջ շեշտ կարող է դրվել ՌԴ-ի հայաստանյան ռազմաբազայի վրաª մեզ համար դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ այս առումով արդեն հազիվ թե պատահականություն լինի, որ այս օրերին ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է ակտիվացնել ղարաբաղյան թեման: Համենայնդեպսª ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, թե վերջերս Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած Քերի-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ՙառաջիկա ամիսներին մենք շատ աշխատանք ունենք անելու մեր ընդհանուր նպատակինª տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության հաստատման հասնելու համար՚, արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս` հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Ուորլիքի ամեն մի նման հայտարարությանը, որպես կանոն, հաջորդում է իրավիճակի գերսրացում ղարաբաղյան սահմաններին: Կարճ ասած, ըստ ամերիկյան The New York Times-ի` Օբաման պետք է հարավկովկասյան երկրների առաջնորդներին ՙհրավիրի Վաշինգտոն եւ ցույց տա, որ ԱՄՆ-ը չի լքել Հարավային Կովկասը... Դա այդ երկրների առաջնորդներին թույլ կտա դիմակայել Ռուսաստանի ճնշումներին՚: Կոչը հստակ է. կա մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի քավորությամբ հակառուսական լայն կոմպանիա կազմակերպելու խնդիր, անգամ եթե դրա արդյունքում այստեղ կրկնվի ուկրաինական սցենարը: Այսինքն ամենեւին էլ պատահականություն չպետք է համարել, որ Ղարաբաղի հետ կապված` մինչեւ նախագահների մակարդակով հանդիպումներ կազմակերպելու ակտիվ գործընթացն արդեն իսկ դրված է շրջանառության մեջ: Եթե սրան գումարենք վրացական իշխանական օղակների այն պնդումը, թե նախկին նախագահ Սահակաշվիլին Վրաստանի իր կողմնակիցներին հրահանգել է ՙերկրում ստեղծել քաոսի եւ անարխիայի մթնոլորտ՚, ապա այն տպավորությունն է, որ Վաշինգտոնում պտտվում են ողջ հարավկովկասյան տարածաշրջանը նման ՙքաոսի եւ անարխիայի՚ մեջ ներքաշելու գաղափարներ, ինչը, թերեւս, ենթադրում է արդեն իսկ ՙքաոսի եւ անարխիայի՚ մեջ ներքաշված Մերձավոր Արեւելքից Ռուսաստանի ուշադրության շեղում:
Սրա հետ մեկտեղ գնալով տեսանելի է դառնում, որ ուկրաինական զինադադարը Կիեւը, սպասվածի պես, օգտագործում է զորքերը համախմբելու, ավելի կոնկրետª հարձակողական խմբավորումներ ստեղծելու համար: Դա նշանակում է, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվելª իր վրա կենտրոնացնելով ռուսների հիմնական ուշադրությունը: Հաշվի առնելով նաեւ, որ չնայած Ուկրաինայում դեռ պահպանվող զինադադարինª Եվրոպան այնուամենայնիվ երեկ որոշեց շրջանառության մեջ դնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հերթական, այս անգամ արդեն էներգետիկ փաթեթը, որը հենց Եվրոպայի համար կարող է կատաստրոֆիկ հետեւանքներ ունենալ, դժվար չէ նկատել, որ ռուսական ուղղությամբ Արեւմուտքը որոշել է գրոհելª չնայելով որեւէ բանի:
Թերեւս իրավիճակի գերթեժացմանն ընդառաջ գնալու մասին են վկայում այս օրերին նաեւ ՌԴ-ի կողմից ձեռնարկվող կտրուկ քայլերը, որոնցից գլխավորը, անշուշտ, Ռուսաստանի պաշտպանության նոր ռազմավարություն շրջանառության մեջ դնելու մասին նախագահ Պուտինի հանձնարարականն էր: Դրա հետ մեկտեղ երեկ անսպասելիորեն ՌԴ արեւելյան շրջանի զորքերը բերվեցին լիակատար մարտական պատրաստվածության վիճակի:
Եվ, վերջապես, այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ նախ օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ն ու Չինաստանը պատրաստվում են մոտ ժամանակներս երկկողմ առեւտրի առնվազն կեսը դոլարից անցկացնել իրենց սեփական վալյուտաներին: Միեւնույն ժամանակ երեկ Դուշամբեում գումարված ՙՇանհայյան տնտեսական կազմակերպության՚ հերթական նիստից առաջ Իրանը, որն այս օրերին ռուսների հետ պատրաստվում է կնքել ՙՆավթª ապրանքների դիմաց՚ հայտնի ծրագիրը, հայտարարեց ՇՏԿ-ին անդամակցելու իր ցանկության մասին, ինչը նշանակում է, որ այդ երկրի նավթը Եվրոպա տանելու վերջին արեւմտյան ծրագրերը կարելի է համարել ուշացած: Ավելացնելով սրան ռուս-չինական մի շարք այլ գլոբալ ծրագրերը, այդ թվումª Ճապոնական ծովի ռուսական ափինª Չինաստանի հարեւանությամբ նոր հզոր նավահանգստի հիմնադրման նախագիծը` դժվար չէ տեսնել, որ բառացիորեն աչքի առաջ ամրապնդվում է Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան-Իրան առանցքը, ընդ որումª ձեռք բերելով հակադոլարային բնույթ: Իսկ դա այն մահացու վտանգն է ԱՄՆ-ի համար, որն ամեն մի ծայրահեղ քայլ դարձնում է հավանական:
Մի խոսքովª Ուկրաինայից մինչեւ Հարավային Կովկաս եւ դեպի Մերձավոր Արեւելք մթնոլորտը ծայրահեղորեն շիկացած է: Իսկ թե որը կլինի այն պայթեցնող կայծը, թերեւս կերեւա ամենամոտ ապագայում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում