ՙՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ՚ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Արխիվ 12-16

ՙՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ՚ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ


Ուղիղ 13 տարի առաջª սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից արդեն ժամեր անց, ԱՄՆ-ը  հասցրել էր դրանում մեղավոր հռչակել ՙԱլ-Քայիդա՚ խմբավորմանն ու դրա առաջնորդ Բեն Լադենին: Եվ չնայած որ ՙԱլ-Քայիդան՚ համարվում էր ԱՄՆ-ի ՙգրպանային՚ ահաբեկչական կառույցը, այն ծնել, սնել ու մեծացրել էր ամերիկյան ԿՀՎ-ն, ավելինª չնայած որ անցած տարիներին քիչ չեն ամերիկյան այդ ահաբեկչական ակտն ուղղակիորեն կապել վաշինգտոնյան հետախուզական կառույցների հետ, միեւնույննէ, ճիշտ 13 տարի առաջ ԱՄՆ-ը ՙՍրբազան պատերազմ՚ հայտարարեց միջազգային ահաբեկչությանը:

ՙՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11՚-ԻՑ 13 ՏԱՐԻ ԱՆՑ

Հենց այդ ՙհակաահաբեկչական՚ պատերազմի արդյունքում էր, որ ուղիղ մեկ տարի առաջª 2013թ. սեպտեմբերի 7-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաուղերձում ռազմաշունչ ելույթ ունեցավª ամերիկացիներին տեղեկացնելով, թե պատրաստվում է հարվածել Սիրիային:  Հասկանալի էª այդ հերթական ՙսրբազան պատերազմով՚ ԱՄՆ-ը պարզապես օգնում էր այսպես ասած սիրիական ընդդիմությանը, որի առանցքային ռազմական կառույցներից էր ՙԻրաքի եւ Լեւանտեի իսլամական պետություն՚ խմբավորումը: Ավելորդ չէ հիշեցնել, որ խմբավորումը համարվում է ՙԱլ-Քայիդայի՚ ՙզավակը՚, եւ սիրիական պատերազմի ընթացքում մասնավորապես նույն վաշինգտոնյան հատուկ ծառայությունների լայնամասշտաբ աջակցությամբ այն արդեն բոլոր առումներով գերազանցում է իր ՙծնողին՚: Ու տեսնես այս ամենից հետո ի±նչ տրամաբանություն է պետք դնել Օբամայի` հիշատակված հայտարարությունից ճիշտ 1 տարի անց, նույնպես ամերիկյան ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նույն ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, թե սկսում է հերթական ՙսրբազան պատերազմը՚:
Այս անգամ արդեն ընդդեմ ՙԻրաքի եւ Լեւանտեի իսլամական պետության՚ փոխարեն` ընդամենը ՙԻսլամական պետություն՚ անվանվող եւ Իրաքի մետ 1/3-ը ու սիրիական որոշ տարածքներ իր վերահսկողության տակ առած` Վաշինգտոնի երբեմնի դաշնակցի դեմ:
Մի խոսքովª միայն այս փաստերը ցույց են տալիս, որ 13-ամյա հակաահաբեկչական պատերազմում ԱՄՆ-ը ջախջախիչ պարտություն է կրել, եթե միայն իրականում ահաբեկչության դեմ, ոչ թե այլ նպատակներով էր այդ պատերազմը:

ՕԲԱՄԱՆ ՍՏԱՑԱՎ ՆԵՐԱՄԵՐԻԿՅԱՆ ՙԴԱԲՐՈ՚

Այս ամենով հանդերձ, իհարկե, դեռ լիովին պետք չէ բացառել այն վարկածը, թե ՙԻսլամական պետության՚ ներկայիս գործողությունները շարունակում են ուղղորդվել Վաշինգտոնից: Այս տեսակետի հիմնավորումն այն է, որ իր գործողություններով ՙԻսլամական պետությունն՚ ընդամենը Վաշինգտոնին նոր ՙսրբազան պատերազմ՚ սկսելու առիթ տվեց: Մինչեւ իսկ ամերիկացի լրագրողների անհասկանալի գլխատումն ու ՄԱԿ-ի խաղաղարարների գերեվարումն էր Վաշինգտոնին միանգամայն ձեռնտու. առանց դրա Օբաման հերթական պատերազմը սկսելու համար ո°չ շարքային ամերիկացիների, եւ ելնելով այս հանգամանքիցª ո°չ էլ Կոնգրեսի աջակցությունը ստանալու որեւէ շանս չուներ, ինչն ակնհայտ դարձավ անցած տարի, երբ փորձում էր հարվածել Սիրիային: Ուրեմն ինչո±ւ ՙԻսլամական պետությունը՚ ինչ-որ լրագրողների մորթելով` իրենց իսկ հարվածելու նման շանս տվեց Օբամային...
Դրանից զատª եթե անցած տարի Օբաման կաշվից դուրս էր գալիս Սիրիա զորք մտցնելու, համար եւ այդպես էլ չկարողացավ, ապա հիմա ՙԻսլամական պետության՚ տված այդ շանսի արդյունքում հանգիստ հայտարարում է. ՙՄենք կհետապնդենք երկրին սպառնացող ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Սա նշանակում է` ես առանց տարակուսանքի կսկսեմ գործել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում` ընդդեմ ՙԻսլամական պետության՚՚: Ու դրա հետ մեկտեղ նաեւ բացահայտորեն հայտարարում է, որ ՙԻսլամական պետության՚ դեմ պատերազմելու համար պատրաստ է նաեւ զինել այսպես ասած սիրիական մնացյալ ընդդիմությանը: Բայց չէ± որ այդ ընդդիմությունն այս պահին ոչ թե ՙԻսլամական պետության՚, այլ Ասադի դեմ է կռվում: Այսինքնª ո±րն է երաշխիքը, որ Ասադին թողած` նրանք կսկսեն հարվածել ՙԻսլամական պետությանը՚, երբ նույն պահին հենց այդ սիրիական ընդդիմության մեծ մասը ներկայացնում է ծայրահեղ իսլամիստների տարբեր խմբավորումների:
Այսպիսովª անկախ նրանից, թե ինչքանով է ՙԻսլամական պետությունը՚ վերահսկողությունից դուրս եկել, մեկ է, այն կամա թե ակամա լուծեց Վաշինգտոնի գերխնդիրը. Օբաման ստացավ Մերձավոր Արեւելքում եւս մեկ պատերազմ սկսելու ներամերիկյան ՙդաբրո՚ եւ արագորեն փորձում է օգտվել դրանից: Ճիշտ է, այս պահին պաշտոնապես խոսում են միայն Իրաք ռազմական մասնագետների մի քանի հարյուր հոգանոց խմբեր ուղարկելու ու իրաքյան բանակի հարձակումներին զուգահեռ` իսլամիստներին օդային հարվածներ հասցնելու մասին, սակայն պատկերն արագորեն կփոխվի: Այն պարզ պատճառով, որ հարձակումների ունակ իրաքյան բանակ պարզապես չկա, իսկ ամերիկյան օդուժի հարձակումները հաստատ էական վնաս չեն կարող տալ մեծ տարածքների վրա սփռված ու խոշոր քաղաքներում կենտրոնացած իսլամիստական զորքերին: Մի խոսքովª վստահաբար կարելի է ասել` շատ շուտով կպարզվի, որ իսլամիստներին այդ կերպ հաղթել հնարավոր չէ, եւ Վաշինգտոնը, ըստ որոշ աղբյուրների, կփորձի այդ ուղղությամբ օգտագործել, այսինքնª Սիրիայի եւ Իրանի արանքում տեղակայել նաեւ Աֆղանստանից դուրս բերվելիք իր խմբավորումը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում