Այն, որ ՙՖեյսբուքը՚ բավականին հաճախ կարող է պրոբլեմներ ստեղծել, նորություն չէ:

Արխիվ 12-16

Այն, որ ՙՖեյսբուքը՚ բավականին հաճախ կարող է պրոբլեմներ ստեղծել, նորություն չէ: Վերջին թարմ օրինակը, թե ինչ աղմուկի հասավ իր էջը լավ չկողպած իմ անվանակից ռեկտոր Թոքմաջյանի պարագայում: Բայց երբեմն զարմանալի կուրյոզներ են լինում: Այսպես, շատ հաճախ հայտնաբերում եմ, որ իմ էջի պատին դրված է ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ նկարով պաստառը, ուր գրված է. ՙԵվրո¯պան` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե՚: Անշուշտ, Ռուբեն Սեւակի անձն ինձ համար հույժ դրական է, նրա մեջբերած խոսքի հետ էլ համաձայն եմ 100 տոկոսով, բայց զարմանալի էր` ինչու այդքան հաճախ: Վերջը պարզվեց, որ մեղավորը այդ սոցցանցի` դեմք ճանաչելու ծրագիրն է: Դե, հենց որ լուսանկար ես դնում, այդ սոցցանցը միանգամից ՙգործ է տալիս՚, թե ծանոթներիցդ ով կա այդ նկարի վրա, ու առաջարկում նշել նրանց: Հիմա էլ զարմանալիորեն պարզվեց, որ Ցուկերբերգի ստեղծած այդ հսկայական կայքը Ռուբեն Սեւակին ճանաչում է որպես Հովհաննես Գալաջյան, ու առաջարկում բոլորին նշել: Զարմանալի է, թե ինչպիսի հիմարության կարող է հանգեցել սույն սոցցանցը` փոխանակ ավելի հեշտությամբ ճանաչեր Մեծն գրողին, քան համեստ անձս, վարվում է ճիշտ հակառակը:
Հիշո±ւմ եք ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ թեւավոր արտահայտությունը` ահաբեկիչներին ՙպետքարանում սատկացնելու՚ մասին: Զարմանալիորեն պարզվում է, որ ահաբեկիչների որոշ տեսակներ ինքնասատկացվում են պետքարանում: Այո, եթե ինքնաբռնկում գոյություն ունի, ապա ինչու պետք է գոյություն չունենա ինքնասատկացում: Եվ այդպիսի դեպք տեղի ունեցավ Նախիջեւանում Քյամրան անունով ասկյարի հետ: Նա մտել էր պետքարան, այդտեղից դուրս չէր գալիս, այնուհետ նրան այդտեղ գտան մահացած` գլխի վնասվածքով: Թե ինչ եղանակով էր ասկյարն իրականացրել ինքնասատկացումը` դրա մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները լռում են: Բայց նույն այդ աղբյուրներից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում այս տարվա սկզբից սույն` պետքարանում ինքնասատկացված արարածը պաշտոնապես համարվում է թվով 112-րդը:
Ինչպես հայտնի է, ավտոպատահարներից մեր երկրում գործնականում ամեն օր մարդիկ են մեռնում: Ավտոպատահարները զարմանալիորեն շուրջ 10 անգամ ավելի զոհ են խլում, քան ունենում է մեր կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի բանակը: Բայց արի ու տես, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտնում է, որ հանրապետության որոշ մայրուղիներում թույլատրելի արագությունը կարող է եւ բարձրացվել: Լավ, եղած վթարներից գլուխ հանեք, փորձեք նվազեցնել դրանց քանակը նոր միայն մտածեք` այսինչ մայրուղին լավն է, եկեք թույլ տանք ավելի արագ սլանալ:
Մեր երկրում կա սակայն մի վտանգ, որը միգուցե տասնապատիկ ավելի ահավոր է, քան ճանապարհային պատահարների մահացության բարձր ցուցանիշը: Այսպես, քայքայիչ պաշտամունքների հայտնի փորձագետ Ալեքսանդր Ամարյանի տվյալներով, մեր երկրում ներկայումս առկա են մոտ 3000 ՍԱՏԱՆԱՅԱՊԱՇՏՆԵՐ: Եվ սատանայապաշտների առկայության մասին ահազանգերը վաղուց կան, հանցադեպեր են եղել, երբ ոստիկանությունը մասնագետ չունենալու պատճառով սպանությունը չի կարողացել ճանաչել որպես ծիսական, գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ ու պատանիներ են հրապուրվում սատանիզմով... Լավ, վերջապես երբ պետք է դադարենք կույր ձեւանալ, չտեսնելու տալ ու ինքներս մեզ խոստովանենք, որ հույժ վտանգավոր աղանդ կա: Առավել եւս, որ սատանիստների խտությունը տեղական էլիտայում ավելի շատ է, քան սովորական մարդկանց մեջ:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում