ՙՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԲՀԿ-Ի ՄՈՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ ԹՈՂԵԼ՚
Ոչ իշխանական քառյակը ո°չ հանրահավաքների, ո°չ սահմանադրական բարեփոխումների շուրջ համաձայնության չեկավ: Տարաձայնություններն ի հայտ եկան այն պահից, երբ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուտակայինի հարցով որոշեցին դիմել Սահմանադրական դատարան: ՙԻրավունքը՚ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեց` արդյոք այս տարաձայնությունները կհանգեցնեն քառյակի տրոհմանը: ՙՔառյակը փոքր համագործակցություն է ԱԺ-ում, որը դեռ չի վերաճել համագործակցության այնպիսի մակարդակի, որպեսզի սպասարկի հանրության ազգային շահը եւ իշխանափոխություն իրականացնի՚,- պատասխանեց պատգամավորը:
-Հավանական համարում եք ՙքառյակ՚-Քոչարյան համագործակցությունը (ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում չէր բացառել, որ հնարավոր է Քոչարյան-քառյակ գործողությունների համատեղում-խմբ.): - Կարծում եմ` ոչ: - Ինչու: - Քոչարյանը ճանապարհ չունի ետ վերադառնալու քաղաքական այսպիսի գործընթացների մեջ… - Եթե անգամ ՙքառյակի՚ ուժերից մեկը` ԲՀԿ-ն, Քոչարյանի արբանյակ կուսակցությունն է… - Արբանյակ դուք եք ասում: Իհարկե, Քոչարյանը դերակատարություն ունեցել է այդ կուսակցության ստեղծման գործում, որն ապացուցված փաստ է, բայց անգամ այդտեղ Քոչարյանը վերադառնալու հնարավորություն իր համար չի թողել: ԲՀԿ-ում ընդգրկված մարդիկ ներկայացնում են հասարակությունը: Իսկ վերջինս չի մոռացել Ռ.Քոչարյանի կատարած ոճիրները: - Այդ դեպքում նախկին նախագահն իր հարցազրույցներով ի±նչ մեսիջ է հղում հանրությանը, եթե, ինչպես Դուք եք ասում, նա վերադառնալու հնարավորություն չունի: - Մարդը ցանկություն ունի լինել ակտիվ քաղաքականության մեջ: Այդ ցանկությունը պետք է մի ձեւով բավարարի: Դրա համար էլ հարցազրույցներ է տալիս: