ՙԻրավունքը՚ երեկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ պարզեց` ինչու ՀՅԴ-ի կարծիքը ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հաշվի չեն առել: Պատգամավորն ասաց, որ ՙքառյակում՚ նման օր որոշված չէ: ՙԵս չգիտեմ` ով է նման տեղեկություններ տարածում, բայց հանրահավաքի թե° օրը, թե° օրակարգը պետք է քննարկվի, նոր որոշվի: Որեւէ կոնկրետ օր որոշված չէ՚,- ասաց Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքով` ՙքառյակի՚ հանրահավաք նախատեսված էր, բայց, եթե հանրահավաքի օրակարգում պետք է, օրինակ, լինի սահմանադրական բարեփոխումների հարցը, ՙմենք էդտեղ անելիք չունենք՚: ՙԲայց սահմանադրական բարեփոխումներ երբ ասում ենք, նկատի ունենք մեր պատկերացրած սահմանադրական բարեփոխումները՚,- հստակեցրեց պատգամավորը:
Իսկ արդյոք ՀՅԴ-ն կցանկանա, եթե հանրահավաքը լինի հոկտեմբերի 10-ին` ընդդեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: ՙՉեմ կարծում, քանի որ դա մեր քառյակի քննարկման օրակարգում քննարկված չէ: Նման պնդում անելը կնշանակի արհամարհել մեր մյուս գործընկերներին՚,- եզրափակեց ՀՅԴ պատգամավորը: