ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԻԶՆԵՍԸ ՙԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ՚ Է

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԻԶՆԵՍԸ ՙԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ՚ Է

Մամուլում բազմիցս գրվել է (եւ չի հերքվել), որ հայտնի ՙքաղաքագիտական վերլուծությունից՚ եւ ՙհրաշալի քառյակի՚ ձեւավորումից հետո ՀԱԿԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ առաջացել են բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերություններ: Մասնավորապես` Լեւոն Տեր-Պետրոսյանի ՙքաղաքագիտական վերլուծությունների՚ արդյունքում ԲՀԿ-ն աստիճանաբար մաքրվեց ՙմարտի 1-ի՚ թեմայից, ներկայացվեց որպես գաղափարական քաղաքական ուժ, իսկ ԲՀԿ առաջնորդից կերտվեց ՙբուրժուա-դեմոկրատական հեղափոխության՚ առաջամարտիկի կերպար:
Իր նախկին դիրքորոշումներից կտրուկ հրաժարվելու արդյունքում Լ. Տեր-Պետրոսյանը մամուլի կողմից կնքվեց որպես ՙԲՀԿ-ի փաստաբան՚, իսկ ինչպես հայտնի է` լավ փաստաբանները լավ են վարձատրվում, հատկապես այն դեպքում, երբ փաստաբանը, ոչ ավելի, ոչ պակաս, երկրի առաջին նախագահն է:
Ասում են, թե ԲՀԿ-ի առատաձեռնության շնորհիվ է, որ ՀԱԿԿ-ն կարողանում է հոգալ գրասենյակային ծախսերը, իր կայքի աշխատակիցներին ապահովել աշխատավարձով եւ այլն: Սակայն տրամադրվող գումարն այնքան մեծ է, որ կոնգրեսականները մի պահ չեն կողմնորոշվել, թե ինչ անել ավելցուկ գումարով, բայց Լ. Տեր-Պետրոսյանը ելք է գտել նաեւ այս իրավիճակից: Այդ գումարներն արդյունավետ տնօրինելու նպատակով նա իր մտերիմներին աստիճանաբար ներգրավում է տարբեր բիզնեսներում եւ առաջնորդվելով ՙսկզբում քո ծառը ջրիր, հետո` ուրիշինը՚ սկզբունքով` առաջին ներդրումը կատարել է որդու` Դավիթ Տեր-Պետրոսյանի բիզնեսում: Վարդանանց 5ա հասցեում Դ. Տեր-Պետրոսյանին պատկանող տարածքում մոտ մեկ ամիս առաջ բացվել է ՙImpresso՚ սրճարանը, որտեղ կոնգրեսականների մի մասը չի հաճախում, քանի որ այն բավական թանկարժեք սրճարան է եւ դասվում է էլիտարների շարքին: Փոխարենը` այցելուների թվում են ՀԱԿԿ վերնախավի մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ ՙայլընտրանքային՚ հաճախորդներ: Իսկ Դավիթ Տեր-Պետրոսյանը, ով նախկինում ակտիվորեն մասնակցում էր տարբեր քաղաքական ակցիաների եւ հաճախում ՀԱԿԿ գրասենյակ, նոր բիզնեսի ձեռնարկումից հետո կտրուկ դադարել է հետաքրքրվել քաղաքականությամբ, առավելեւս` ՀԱԿԿ-ով: Այժմ նա փորձում է հարմարվել գործարարի իր նոր կերպարին, օգտակար կապեր ստեղծել բիզնես շրջանակներում եւ կուտակել սեփական կապիտալ` բիզնեսն ընդլայնելու հեռանկարով:
Հավանաբար Լ. Տեր-Պետրոսյանը կատարել է հերթական քաղաքագիտական վերլուծությունը եւ վերջապես ընդունել, որ ՀԱԿԿ-ն դադարել է քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունենալուց եւ վերածվել է բացառապես ԲՀԿ-ի կցորդի, ուստի այժմ փորձում է ստեղծված իրավիճակից քաղել առավել հնարավորը: Իր մտերիմների մի մասին նա կամաց-կամաց տեղավորում է բիզնեսի ոլորտում, իսկ քաղաքական թիմակիցներից ոմանց էլ պատրաստվում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղավորել ԲՀԿ համամասնական ցուցակում, որպեսզի նրանք եւս 5 տարի կարողանան օգտվել պատգամավորական մանդատի շնորհած հնարավորություններից: Լ. Տեր-Պետրոսյանն այս որոշմանն է հանգել այն պարզ պատճառով, որ լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ` հասկացել է, որ 2017թ. ՀԱԿԿ-ն որեւէ պարագայում չի կարող հաղթահարել 5%-անոց շեմը, իսկ որեւէ քաղաքական ուժի, հատկապես ԲՀԿ-ի հետ դաշինք կազմելու մասին մտածելն իսկ ավելորդ է: Առավելագույնը, որ նա կարող է պոկել ԲՀԿ-ից, ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում իր մի քանի մերձավորներին տեղավորելն է:
Նման դեպքերի համար են ասում` ինչ էիք, ինչ դարձաք...

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում