ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՓՈՒՐ ՄՆԱԼ
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ԹԱՓՈՒՐ ՄՆԱԼ
Սյունիքի նախկին մարզպետ, նորանշանակ Ջրային պետական կոմիտեի ղեկավար ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ կառավարության նիստից հետո իր նոր պաշտոնի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան` ասաց. ՙՄենք քաղաքական թիմ ենք, եւ մեր քաղաքական իշխանությունները որոշում կայացրեցին, որ ես իմ պարտականությունները պետք է շարունակեմ որպես Ջրային պետական կոմիտեի ղեկավար՚: Այն հարցին, թե Սյունիքի մարզպետի պաշտոնում կվերադառնա± Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը` վերջինս հավելեց. ՙԻմ կարծիքով` մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետը, չեմ ուզում ինչ-որ անուններ տալ, դա իմ որոշելու տիրույթից դուրս է՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

