ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ քառօրյան ավարտվեց, իսկ ոմանց համար այդպես էլ չսկսվեց, որովհետեւ տարօրինակ պասիվություն են դրսեւորում որոշ պատգամավորներ:
Արի ու տես, որ նախկինում, երբ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմությունն ու այլընտրանքը իրար հերթ չէին տալիս, ապա հիմա անգամ չեն էլ բարեհաճում դահլիճում լինել: Ավելին` խիստ տարօրինակ է հատկապես, որ լռում են պայթյունավտանգ տիկնայք` ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ովքեր ժամանակին կառավարության գլխացավանքն էին դարձել իրենց հարցերով: Ի դեպ, հատկապես ԱԺ դահլիճում թափուր են մնում ԲՀԿ-ական պատգամավորների աթոռները, որոնք սովորություն են դարձրել ԱԺ նիստերի դահլիճում թողնել ՙդիժուրնի՚ ընդամենը մեկ պատգամավորի, իսկ մյուսները հավանաբար ավելի կարեւոր գործերով են զբաղված, քան հայրենի երկրի օրենքները ընդունելն ու փոփոխելն է: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ