ՙՈՐՈՇ ՀԿ-ՆԵՐ ԱՇՈՏՅԱՆԻ ԴԵՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՙԳՈՐԾ ԵՆ ՏԱԼԻՍ՚
Արխիվ 12-16ՈՐՈՇ ՀԿ-ՆԵՐ ԱՇՈՏՅԱՆԻ ԴԵՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՙԳՈՐԾ ԵՆ ՏԱԼԻՍ՚
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ Հայաստանի ինչ-ինչ հասարակական կազմակերպություններ բողոքով դիմել էին Միջազգային արժութային հիմնադրամ, թե իբր այդտեղից ստացած վարկը, Հայաստանի ԿԳ նախարարությունը փոշիացնում է: Վաշինգտոնում լուրջ վերաբերվեցին բողոքին եւ ստուգող հանձնաժողով գործուղեցին Երեւան, սակայն հանձնաժողովը որեւէ խախտում չի հայտնաբերել: Ա. Աշոտյանը դիմել է նաեւ մի շարք այլ կազմակերպությունների, վարկի ծախսի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Իսկ թե որոնք էին ՙգործ տվող՚ կազմակերպությունները` մենք կփորձենք ճշտել նախարարությունից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

