ՙՔԱՌՅԱԿԻ՚ ԵՌԱՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ԵՌԱՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ

Ուշ լինի, նուշ լինի` սեպտեմբերին հանրությունն այդպես էլ կարոտ է մնալու ՙքառյակի՚ հանրահավաքին: Իբր թե, սեպտեմբերի 30-ին պետք է ամփոփեին իրենց 12 կետերի ընթացքը, սակայն այդ կետերի մասին կարծես թե բոլորը մոռացել են: Հանրահավաքը կլինի հոկտեմբերին, բայց կոնկրետ որ ամսաթվին, դեռ այդքան էլ պարզ չէ: Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մյուսներին հայտնեցին, որ նպատակահարմար են համարում հանրահավաքն անցկացնել հոկտեմբերի 17-ին: Սակայն ՙԺառանգությունը՚ ցանկություն ունի, որ դա տեղի ունենա հոկտեմբերի 10-ին` հենց այն օրը, երբ Հայաստանը պետք է ընդգրկվի Եվրասիական միությունում: Դե, իսկ դաշնակներին, բացի սահմանադրական բարեփոխումներից, գրեթե ոչինչ չի հետաքրքրում:

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ՆԱԶԱՐԲԱԵՎ

Եվ այսպես, ոչ ոք հույս չունի հանրահավաքային ակտիվության միջոցով կանխել Հայաստանի մուտքը Եվրասիական միություն: Դա շատ լավ գիտեն ե°ւ ծայրահեղ արեւմտասեր քաղաքական ծաղրածուները, ե°ւ ՙքառյակը՚: Այդ պատճառով սեպտեմբերը մնում է անհանրահավաք: Ճիշտ է, ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը մեծ ցանկություն ունի ՙքառյակի՚ հանրահավաքը վերածել ընդդեմ Եվրասիական միությանն ուղղված շոուի, եւ այդ պատճառով ՙԺառանգությունը՚ պնդում է հոկտեմբերի 10-ը, սակայն քանի որ առանց ԲՀԿ-ի ամբողջ ՙքառյակի՚ նախաձեռնածը իր ընդգրկումով դժվար թե շատ տարբերվի Հայրիկյանի հանրահավաքներից, երեւի թե ուզած-չուզած ի վերջո պիտի համաձայնեն հոկտեմբերի 17-ի տարբերակին: Այլապես առկա հակասությունների պատճառով դաշինքը կարող է փլուզվել-պրծնել: Չէ± որ միակ բանը, որը մոտները ստացվում է, դա ԱԺ քվեարկությունների բոյկոտն է, ինչը ՀՀԿ խմբակցությանը ստիպում է մշտապես լինել մոբիլիզացված եւ բծախնդրորեն հետեւել նիստերի մասնակցության կարգապահությանը:
Այսինքն` հիմա մարտավարությունն է փոխվել, եւ բոլորը սպասում են, թե ինչ տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, որ նոր, ըստ այդմ, որոշեն իրենց անելիքները: Արեւմտամետ վերլուծաբանները սկսեցին չափազանց մեծ կարեւորություն տալ մեր երկրի` Նյուպորտում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկա գտնվելու փաստին: Այսպես, թունդ արեւմտամետ քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով. ՙՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը կարեւոր էր նրանով, որ ՆԱՏՕ-ական երկրների կմիջնորդությամբ կազմակերպվեց հանդիպում Ալիեւի հետ, ինչը բերեց ռուսական ազդեցության բալանսավորմանը՚: Դե, քիչ է մնում Սերժ Սարգսյանի այցը Նյուպորտ դարակազմիկ շրջադարձ հռչակեն, մինչդեռ առաջին հերթին մեր երկրի ղեկավարը այդտեղ լուծեց նոր եւ տհաճ  հակահայկական կետեր ընդունելը կանխելու խնդիրը: Եթե այդ այցը լիներ շրջադարձային` այդքան հանգիստ չէր ընկալվի ռուս վերլուծաբանների կողմից, մինչդեռ ռուսական լրատվական դաշտում խանդի տեսարաններ` որպես այդպիսին, չկան:
Բայց պարզվում է, որ, այնուամենայնիվ, մեր արեւմտասերները ինչ-որ մեծ հույսեր ունեն: Թե որն են այդ հույսերը` բացահայտեց երկար ժամանակ տազ արած Բորիս Նավասարդյանը, ով ղեկավարում է Արեւելյան գործընկերության հայաստանյան քաղաքացիական պլատֆորմը: Նա միանգամից ցցեց իր հույսերը, որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Հայաստանի` Եվրասիական միություն ընդունվելու հարցում կոտոշները կտնկի ու դեմ կլինի: Միաժամանակ Բ. Նավասարդյանը ջանում է համոզել, թե ռուսների համար այս պահին նույնիսկ այդքան էլ կարեւոր չէ Հայաստանին Եվրասիական միությունում ընդգրկելը: Գումարած դրան, զանգվածային եւ խիստ ագրեսիվ հակառուսական քարոզչությունը թեեւ դանդաղ, բայց իր ազդեցությունը թողնում է: Եթե անցյալ տարվա ապրիլին ՙԳելլափի՚ տվյալներով` մեր քաղաքացիների 67 տոկոսը նախընտրելի էին համարում եվրասիական ինտեգրումը, ապա օգոստոսի տվյալներով` այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 57 տոկոս: Ճիշտ է, հակառուսական ցույցերին դեռեւս 3,5 հոգուց ավելի մասնակից չի լինում, բայց, այնուամենայնիվ, քարոզչության ազդեցությունը զրոյական համարել չի կարելի:
Ուրեմն` ինչ է ստացվում` մեր արեւմտասերների միակ հույսը Նազարբաեւն է: Նրանք շատ մեծ բաղձանք ունեն, որ ծերուկը թարսվի: Քիչ է մնում Ղազախստանի նախագահի նկարները սրբապատկերի տեղ կախեն եւ աղոթեն, քանի որ սովորական աղոթքները եւ սովորական սրբերին դիմելը տեղ չի հասնում, համ էլ, մեր լիբերաստ-տոլերաստների մեջ չափազանց բարձր է աթեիստների եւ թաքնված սատանիստների տոկոսը: Եվ ստացվում է, որ եթե ծերուկն արդարացնի նրանց հույսերը, ապա ինչ-որ ապագա կունենան, իսկ եթե ոչ, ապա այլ ելք չի մնա, քան մտածել սիրելի Արեւմուտքում ապաստան գտնելու մասին: Բայց երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական է, առավել եւս, որ Նազարբաեւին դեպի Եվրասիական միություն քշում է ոչ թե ռուսների հանդեպ ունեցած մեծ սերը, այլ չինական հսկայի նկատմամբ տածած երկյուղը:

ՏԱՆՋԱԼԻՑ ՍՊԱՍՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բայց բոլոր դեպքերում, մեր արեւմտասերների վիճակն աննախանձելի է` լինել ՙՆազարբաեւի վկա՚, ամբողջ հույսը կապել օտար թյուրքական պետության ղեկավարի հետ: Առավել եւս, որ քաջ հայտնի են նույն Նազարբաեւի հակահայկական քայլերի դրդողները` Էրդողանն ու Ալիեւը: Դե, ինչ ասես մեր ՙնարնջագույններին՚ եւ շպիոնօնիկների ամբողջ բրիգադին` այդ երեքի նկարները սուրբ երրորդության տեղ կախեք եւ աղոթեք: Առավել եւս, որ թուրքասիրությունը առանձնապես հեռու չէ ո°չ Լեւոն Ակոպիչից, ո°չ տարատեսակ սաքունցներից, ո°չ էլ վերջերս ստամբուլներով զվռնած Րաֆֆի Հովհաննիսյանից:
Այդ սպասումը երեւում է նաեւ քարոզչամիջոցների վարքագծից: Դասական ռուսոֆոբիային եւ մարազմի աստիճանի հասնող ՙվերլուծականներին՚ ու ՙփորձագիտական կարծիքներին՚ այնտեղ գումարվեց եւս մեկ շերտ: Դա զգուշավոր փորձերն են նաեւ, այսպես ասած, խրախուսել մեր իշխանություններին ՙդեմքով դեպի Արեւմուտք՚ շրջվելու հարցում: Չնայած շրջվելու մասին խոսք լինել չի կարող, եւ ով է ասել, որ Եվրասիական միություն գնալը պարտադիր նշանակում է Արեւմուտքի հետ բոլոր հարաբերությունների խզումը:
Սպասման մթնոլորտը երեւում է նաեւ նրանից, որ նույն ՙՖեյսբուքում՚ ահագին նվազել է արեւմտամոլ խալխի ակտիվությունը: Հիմնականում տարվել են զվարճալի լուրերով, աշխարհայացքի վրա առավելապես ազդած 10 գրքեր ներկայացնելու ֆեյսբուքյան ՙֆլեշմոբով՚ ու այլ անշառ բաներով: Դե, եթե նույնիսկ Ստյոպիկ Սաֆարյանն ու մայդանապաշտ Գայանե Առուստամյանն են հեռու մնացել ռուսներին անպատվելու իրենց սիրելի զբաղմունքից, ուրեմն այդ ճամբարի մոտ իրոք բացի սպասելուց, ուրիշ անելիք չի մնացել: Սպասել, թե ինչով կավարտվի Ուկրաինայի պատմությունը: Սպասել, թե ինչպես կկողմնորոշվի Նազարբաեւը: Սպասել, թե ինչով կավարտվեն մեր քթի տակ` Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող կատաղի բախումները իսլամ ծայրահեղականների հետ, իսկ դրանք կարող են շատ բան փոխել ե°ւ տարածաշրջանում, ե°ւ աշխարհում:
Դե, իսկ սպասողը նաեւ, ինչքան էլ բերնեբերան լեցուն չլինի բացասական հույզերով, եթե մի քիչ խելք ունի, ապա սպասման ժամանակը չի լցնի այնպիսի հրապարակային հայհոյանքներով, որոնց համար հետո կարող են պատասխան պահանջել: Չէ± որ, այնուամենայնիվ, առավել հավանական է, որ իրենց հույսերը չեն արդարանա, Հայաստանը կմտնի Եվրասիական միություն, իսկ այդ քաղաքակրթական մոդելում չեն սիրում ո°չ գույնզգույն սեռական փոքրամասնություններին, ո°չ աղանդավորներին ու սատանիստներին, ո°չ էլ պացիֆիստներին եւ դարավոր թշնամու մասին համամարդկային զեղումներ ախմախ-ախմախ դուրս տվողներին:
Բայց, բոլոր դեպքերում, այդ սպասումը նման է անդորրի փոթորկից առաջ: Եվ հոկտեմբերին կրքերը հաստատ եռալու են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում