ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՄՈԶՎԵԼ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԿԻՐ Է
Արխիվ 12-16ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՄՈԶՎԵԼ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԿԻՐ Է
Հայաստանը, հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելու համար առաջին անգամ Հայաստանում է ֆրանսիայում հայտնի գեղանկարիչ եւ լուսանկարիչ Դավիդ Ռոբեսսը: Առաջին այցից եւ այն ընդունելությունից, որին արժանացել է Հայաստանում՜ գեղանկրիչը պարզապես ցնցված է.«Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, ունեցել են անհատական ցուցահանդեսներ, սակայն Հայաստանի ընունելությունից շոյված եմ: Այստեղ մարդիկ իրոք հետաքրքրված են արվեստով, իզուր չէ, որ ասում են Հայաստանը մշակույթի երկիր Է: Հայաստանը ես պատկերում եմ բարության կերպարով, որը հայերը փոխանցում են աշխարհին»,-ասում է ԴԱՎԻԴ ՌՈԲԵՍՍԸ:
Աշխարհի գրեթե բոլոր բարձր գագաթները հաղթահարած գեղանկարիչը ունի մեկ երազանք` բարձրանալ Արարատ լեռան գագաթը: Մեկ անագամ փորձել է լեռան բարձրունքը հաղթահարել հակառակ կողմից, սակայն այդ ժամանակ պատերազմական իրավիճակ է եղել եւ նա չի կարողացել իրականացնել իր երազանքը.«Նույնիսկ հեռվից զգում եմ Արարատի գերբանական ուժը: Հուսով եմ իմ երազանքը շուտով կիրականացնեմ, այդ լեռն ինձ համար սրբավայրի նման մի տեղ է»,-մեկնաբանում է Դավիդ Ռոբեսսը: Նրա խոսքով` Ֆրանսիայում հայկական մշակույթը շատ վատ գիտեն, այդ պատճառով էլ ինքը պատրաստ է այնպես անել, որ հայկական մշակույթին ծանոթանան Ֆրանսիայում: Ըստ գեղանկարչի` աշխարհին հայերը մշակույթի մեծ դեսպաններ են տվել եւ ժամանակն է, որ աշխարհի տարբեր երկրներից մշակութային գործիչներ գան Հայաստան եւ ճանաչեն տեղի մտավորականներին: Գեղանկարիչը մեծ ցանկություն ունի ծանոթանալ հայ ժամանակակից նկարիչներին ու նրանց ստեղծագործություններին, ինչպես նաեւ համագործակցելով նրանց հետ կազմակերպի նրանց ցուցահանդեսները Ֆրանսիայում:
Առաջին այցելության ընթացքում Դ. Ռոբեսսը Հայաստանում ցուցահանդես չի ունենա, առայժմ զբաղվում է միայն նախապատրաստական աշխատանքերով, քանի որ նախատեսել է անհատական ցուցահանդես ունենալ 2015 թվականի հունիսին:
Նա ստեղծագործում է հիմնականում ֆոմիզմի ժանրում, որտեղ գերիշխում են կենդանի երանգները.«Իմ կտավներում հիմնականում գերիշխում են կենդանիների եւ մարդկանց կերպարներ: Ես մեծ հետաքրքրություն ունեմ կենդանիների հանդեպ, հատկապես` նախապատմական կենդանիների: Կենդանիների աշխարհը ինձ համար յուրահատուկ աշխարհ է: Կարծում եմ իմ ոճը կընկալվի եւ կնդունվի հայ հասարակության կողմից »,-նշում է գեղանկարիչը:
Հինգ օրից Դավիդ Ռոբեսսը կմեկնի Հայաստանից եւ կվերադառնա արդեն դեկտեմբերին, քանի որ մինչեւ անհատական ցուցահանդեսի բացումը, ինչպես ինքն է ասում`չի կարող երկար ժամանակ հեռու մնալ Հայաստանից:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

