ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԽԵՂՈ՞ՒՄ Է 3,5-ԱՄՅԱ ԻԳՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԽԵՂՈ՞ՒՄ Է 3,5-ԱՄՅԱ ԻԳՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


3,5-ամայ Իգոր Զաքիյանը  ունի տեսողության խնդիր: Հայաստանում փոքրիկը արդեն մեկ անգամ վիրահատվել է, սակայն չի հաջողվել վերականգնել նրա տեսողությունը: Հայաստանում Իգորի ծնողներին խորհուրդ են տվել երեխային տանել Մոսկվա, որտեղ հանարավոր է, վիրահատական միջամտությամբ վերկանագնել տեսողությունը: Սակայն Մոսկավայում անցած հետազոտությունները նույնպես արդյունք չեն տվել: Այսօր արդեն բազմաթիվ բարերարների եւ սրտացավ մարդկանց աջակցությամբ երեխան կարող է վիրահատվել Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում: Ավելին`նշանակված է վիրահատության օրը`հոկտեմբերի 3-ին: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը թույլ չի տալիս, որպեսզի երեխայի ծնողները մեկնեն նրա հետ պատճառաբանելով, որ ծնողներից միայն մեկը կարող է գնալ Ֆրանսիա.«Իգորը մեր միակ եւ երկար սպասված երեխան է, ես եւ կինս միշտ նրա կողքին  ենք եղել: Մեկ անգամ ես եւ երեխան արդեն եղել ենք Ֆրանսիայում, որտեղ Իգորը չեմ էլ կարող նկարագրել թե ինչ օրեր է ունեցել առանց մայրիկի: Երեխան ջերմում էր եւ այնքան էր լացել, որ աչքերի կարմրածության պատճառով չհաջողվեց նորմալ հետազոտել »,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Իգորի հայրը`ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԸ: Նրա խոսքով` իրենք դեսպանատանն են ներկայացրել պահանջված բոլոր փաստաթղթերը, բայց կրկին մերժվել.«Ինձ առաջարկել են, կամ ծնողներից մեկը պետք է գնա Իգորի հետ կամ երեխան պետք է գնա միայնակ`Ֆրանսիայում նրա համար արդեն գտնել են խնամողի: Ես չեմ ուզում իմ երեխան գնա տեսողությունը վերկանգնի, բայց ձեռք բերի մեկ ուրիշ հիվանդություն, առանց այդ էլ նա մեծ հոգեբանական սթրեսի մեջ է»,-տեղեկացրեց Ռ. Զաքիյանը:

Իսկ թե ինչու է դեսպանատունը մերժում ծնողներից մեկին` Ռոման Զաքիյանը տալիս է հետեւյալ բացատրությունը.«Հնարավոր է մտածում են, թե ես գնամ Ֆրանսիա եւ չվերադառնամ: Ես փախստական եմ եւ եթե ցանկանայի այդ կարգավիճակով վաղուց այլ երկրում կապրեի: Հայաստանում ունեմ հիվանդ ծնողներ, որոնց խնամողը ես եմ, այստեղ աշխատանք ունեմ, իմ ընտրությունը վաղուց արդեն կատարել եմ»:

Նշենք, որ օրեցօր Իգորի տեսողությունը վատանում է,եթե մինչեւ սեպտեմբերի 26-ը Ֆրանսիայի դեսպանատունը շարունակի իր մերժումները , ապա փոքրիկը կզրկվի տեսողություն ունենալու վերջին հնարավորությունից:


ԶՎԱՐԹ ԽՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում