ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՄԵՍԻՋ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՄԵՍԻՋ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Քառյակը» նիստի ավարտից հետո «Իրավունքն» այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից պարզեց՝ արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ «ողբերգություն պետք չէ սարքել, եթե քառյակի համագործակցությունը չլինի, ԲՀԿ-ը երկկողմ հարաբերություններ կզարգացնի» հայտարարությունը քառյակի պառակտման մեսիջ չի համարում: «Ոչ, խնդիրներ պետք չէ տեսնել, եթե իհարկե նման ցանկություն չլինի»,- ասաց պրն Հակոբյանը:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի՝ իրոք ողբերգություն չկա, եթե որոշ հարցերի շուրջ միասնական դիրքորոշում չկա: Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպումներին, միշտ եղել են երկկողմ հանդիպումներ, ուղղակի եղել են հանդիպումներ, որոնց մասին հաղորդագրություն չի տարածվել, որոշ հանդիպումների մասին էլ տարածվել է:
Սոնա Դավթյան

