ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՐԲ Է ԼԻՆԵԼՈՒ ՔԱՌՅԱԿԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Արխիվ 12-16ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՐԲ Է ԼԻՆԵԼՈՒ ՔԱՌՅԱԿԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Քիչ առաջ ավարտվեց քառյակի հերթական նիստը, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ օրակարգում եղել է երեք հարց. առաջին հարցը, որին անդրադարձել ենք կառավարությանը ներկայացրած 12 կետերի պահանջի վեաբերյալ քննարկման շարունակությունն էր: Այդ քննարկումների վերջնական գնահատականը կտրվի սեպտեմբերի 30-ից հետո: Երկրորդ հարցը հանրահավաքի հարցն է: «Սեպտեմբերի 17-ին կհայտարարենք, թե երբ է տեղի ունենալու հանրահավաքը»,- մանրամասնեց Ռուբեն Հակոբյանը՝հավելելով, որ հանրահավաքից հետո կհաջորդեն մարզային այցելություններ:
Պարզ չէ, թե քառյակի անդամ կուսակցությունների ղեկավարները մասնակցելո՞ւ են համապետական հանրահավաքին, թե` ոչ: Դա պարզ կլինի քառյակի հաջորդ նիստին:
Սոնա Դավթյան

