ՕԵԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ 6000 ՄԱՐԴ ԷՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ 6000 ՄԱՐԴ ԷՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մանրամասն քննարկում անցկացնելու համար: Արտահերթ նիստ անելու ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել ենպատգամավորներ բոլոր խմբակցություններից: Բիշարյանին հիշեցրին նաեւ ՕԵԿ-ի օգոստոսյան հանրահավաքի մասին՝ակնարկելով հանրահավաքի սակավաթվությունը: Ի պատասխան ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ հանրահավաքին 6000 մարդ էր մասնակցում, ավելին՝ տիկին Բիշարյանը շնորհակալություն էր հայտնում հանրահավաքի մասնակիցներին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն ասաց, որ ՀՀԿ-ում ՕԵԿ-ի ստորագրահավաքին միանալոը հարցը դեռ չի քննարկվել:
Սոնա Դավթյան

