ՔԱՌՅԱԿԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Մոտ 40 րոպե առաջ «Ժառանգություն» խմբակցությունում մեկնարկեց քառյակի հերթական նիստը: Նիստին ՀՅԴ խմբակցությունից ներկա են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը: ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը: Թե ինչ հարցեր են քննարկվելու նիստին, պարզ կլինի դրա ավարտից հետո:
Սոնա Դավթյան

