ԲՀԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԲՀԿ-ը պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման՝այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ը պատրաստ է արտահերթ գործընթացների:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ Գ.Ծառուկյանի հարցազրույցից պարզ դառնում, որ կուսակցությունում կա ծրագիր, կան հանձնարարականներ կուսակցության ամրապնդման համար: Վահե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կներկայացնեն իրավաբանորեն համակարգված փաստարկների փաթեթ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իր համար զարմանալի է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի այն հայտարարությունը, թե քաղաքացիների միակ ցանկությունը կառավարության խորհրդարանական մոդելին անցնելն է: «Երբ հանրապետության տարբեր մարզերում հավաքում էին գյուղսովետի ներկայացուցիչներին և բրեժնևյան ոգով մեջբերումներ կատարում, իսկ գյուղացիները հոգնատանջ ննջում էին, ամենամեծ երևակայության դեպքում դժվար է սա հանրային իրազեկում համարել»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Սոնա Դավթյան

