ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ԲՀԿ-Ը ՓՈԽԻ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ԲՀԿ-Ը ՓՈԽԻ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ ցանկություն չունի իշխանությունը քառյակը փլուզելու:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին ԲՀԿ-ի դիրքորոշմանը, ապա Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ այդ դիրքորոշումը կարող է փոխվել, քանի որ Ծառուկյանն ասել է՝ տեսնենք ՝ ինչ փաստաթուղթ է հրապարակվում, որից հետո կխոսենք:
Հիշեցնենք՝երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես կքննարկի` դահլիճներում և հրապարակներում:
Սոնա Դավթյան

