ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵ՞Ց
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԻՐԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵ՞Ց
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյաննն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժաամանկահայտարարեց, որ քառյակին կարող են միանալ արտախորհրդարական ուժերը: Մինչ այդ Զուրաբյանը կես կատակ լուրջ հայտարարեց. «Թողեք քառյակը հորով-մորով անենք, հետո կանցնենք արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությանը»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ՀԱԿ-ն ամեն անգամ հայտարարում է ընդդիմության ջախջախիչ հաղթանակի մասին իշխանության հանդեպ, սակայն այդ հաղթանակը չի լինում: «Դա նույն բանն է, ոնց որ Ստալինին այդ հարցը տային Ստալինգրադի հաղթանակից հետո»,- ասաց Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին միանալուն, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ իրեն ոչ ոք նման առաջարկությամբ չի դիմել:
Սոնա Դավթյան

