ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս համերգաշրջանը կազդարարի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 8-րդ մեկնարկով: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնն իրականացվում է ՀՀ Նախագահի Տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր  Չաուշյանը:  Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին փառատոնի կազմակերպիչները:

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ խոսքերով՝ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 6 սիմֆոնիկ և 1 կամերային համերգներ, Մեծ Բրիտանիան ներկայացնող երկու մեծահամբավ երաժիշտների՝ դաշնակահար Էշլի Վոսի և ջութակահար Բորիս Բրովցինի, ինչպես նաև թավջութակահար Վահրամ Սարաջյանի մենահամերգները: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի հայտնի ու մեծ վաստակ ունեցող 15 հյուրեկ արտիստներ և 4 հայաստանցի երաժիշտներ. նրանք են՝  Կիրիլ Գերշտեյնը, դաշնամուր (ԱՄՆ/Ռուսաստան), Էշլի Վոսը, դաշնամուր (Մեծ Բրիտանիա), Բորիս Բրովցինը, ջութակ (Մեծ Բրիտանիա), Պիետրո Ռիցցոն, դիրիժոր (Իտալիա), Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, դաշնամուր (Ֆրանսիա), Անուշ Նիկողոսյանը, ջութակ (Հայաստան), Ալեքսանդր Չաուշյանը, թավջութակ (Մեծ Բրիտանիա), Յանա Դարյանը, ալտ (Հայաստան), Կարեն Խաչատրյանը, կոնտրաբաս (Հայաստան), Վահրամ Սարաջյանը, թավջութակ (ԱՄՆ), Արմինե Գրիգորյանը, դաշնամուր (Հայաստան), Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Գերմանիա/Ռուսաստան), Դիմուտ Պոպպենը, ալտ (Գերմանիա), Սերգեյ Կրիլովը, ջութակ (Ռուսաստան), Պավել Վերնիկովը, ջութակ (Իսրայել), Վահան Մարտիրոսյանը, դաշնամուր (Ֆրանսիա), Մասիմո Մերչելլին, ֆլեյտա (Իտալիա), Ֆաբիո Զանոնը, կիթառ (Բրազիլիա), Սիմոն Տրպչեսկին, դաշնամուր (Մակեդոնիա): (Համերգային ծրագիրը՝ մենակատարների ամբողջական կազմով, ներկայացված է կից):

Այս տարի ևս հրավիրյալ մենակատարներից մի քանիսը վարպետության դասեր կտան հայ երիտասարդ երաժիշտ-կատարողներին:

Է. Թոփչյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-11-ը Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Գերմանիայում: Հոկտեմբերի 5-ին և 6-ին նվագախումբը ելույթ կունենա Ավստրիայի համապատասխանաբար Լինց և Կլագենֆուրտ քաղաքներում, իսկ հոկտեմբերի 10-ին՝ Գերմանիայի Լյուբեկե քաղաքում:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգին ելույթ կունենա միջազգային մեծ ճանաչում ունեցող դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ/Ռուսաստան), ով Երևանյան 8-րդ փառատոնի բացման համերգին կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Գերշտեյնի հետաքրքրությունների շրջանակն ընգրկում են ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժշտության ասպարեզները: 2010-ին Կ.Գերշտեյնը արժանացել է Gilmore Artist Award մրցանակին  և Avery Fisher Career գրանտին:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում