Է. Շարմազանով. «ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՈՉ ԹԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵԼՈՒՅԹՆ ԵՆՔ ԼՍՈՒՄ, ԱՅԼ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ»
Արխիվ 12-16Է. Շարմազանով. «ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՈՉ ԹԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵԼՈՒՅԹՆ ԵՆՔ ԼՍՈՒՄ, ԱՅԼ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զորաբյանն այսօր կրկին ԱԺ ամբիոնն օգտագործեց հերթական անհիմն մեղադրանքներն ու լուտանքները տեղալու համար: Ելույթը համբերատար լսելուց հետո ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ասաց. «Ես օգտվեմ իմ իրավունքից եւ մի դիտարկում անեմ. տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթն ենք լսում, այլ ՀՀ Գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացնում: Դուք խոսեցիք իրավական մելիզմի մասին, ձեր ելույթը ոտքից գլուխ մելիզմ է, ամեն ինչը մերժում եք: Նախ ե՛ւ պարոն Սահակյանը, ե՛ւ պարոն Մելքումյանը նորմալ խոսեցին, ներկայացրեցին, պատրաստակամություն հայտնեցին, ընդդիմադիր պատգամավորների ցանկացած հարցին պատասխանեցին, նաեւ պատրաստակամություն հայտնեցին հավելյալ փաստաթղթեր ուղարկել: Դուք այստեղ կանգնում եք Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում եք` հենց էնպես թղթեր են: Կարելի է չէ՞ մի քիչ կոռեկտություն պահպանել»: Տեղից պայթեց Լ. Զուրաբյանը. «Ամեն ելույթը մեկնաբանում եք…»: Է. Շարմազանովը շարունակեց. «Որովհետեւ ես այդ իրավունքն ունեմ: Դուք, որ խոսում էիք, ես Ձեզ լսում էի: Առաջարկում եմ Ձեզ կոռեկտությունը պահպանել, ԱԺ ամբիոնը մեղադրյալի աթոռ չսարքել: Եթե համամիտ չեք, ասեք, համամիտ չեք, այլ ոչ թե դատական վերջնական եզրակացությունով հանդես եկեք»: Հաջորդ ելույթը վերապահված էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով ընդդիմադիր գործընկերոջ մեղադրանքներին ի պատասխան նշեց. «Եթե ես հարստանալու նպատակ ունենայի, չէի հրաժարվի Ձեր քաղաքական ուժից… այ դա էր հանցավոր գործոնը»
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

