ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԹԱՐՄԱՑՐԵՑ ԲՀԿ-Ի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԹԱՐՄԱՑՐԵՑ ԲՀԿ-Ի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ  ոչ իշխանական ուժերը՝ քառյակը, պետք  է իր դիրքորոշումը հայտնի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սեպտեմբերի 9-ին ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդները հանդիպել են: Երկու քաղաքական ուժերը  վերահաստատել են վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները: «Իրավունքը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք իշխանությունը սա չի համարում պատասխան քառյակի երկու ուժերի կողմից: Ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ վերոնշյալ քաղաքական ուժերը պետք է  նար փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնեն: «Քաղաքական ուժերից մեկն ասում է, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ են, քանի որ ունեն նախագահի թեկնածու»,-հիշեցրեց Վահրամ Բաղդասարյանը՝ նկատի ունենալով երկու օր առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ   հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կարող է հավակնել առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելուն, հետեւաբար դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նախագահի թեկնածու ունենալու հայտարարությունը որպես հակափաստարկ սահմանադրական բարեփոխումներին  քաղաքական չի համարում, քանի որ պետք է ապագայի համար հասկանալ՝որ մոդելն է արժանահավատ:  «Խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ին հիշել՝ ինչ էին ասում երկու տարի առաջ սահմանադրական բարեփոխումների մասին: Ինչպես է, որ գաղափարները, կարծիքները շատ կարճ ժամանակահատվածում փոխվում են: Քաղաքական ուժերն իրենց տեսակետներով են կայուն: Իսկ թե ինչու է կտրուկ ձեւով փոխվել դիրքորոշումը, դա արդեն մտածելու տեղիք է տալիս »,-մանրամասնեց պրն Բաղդասարյանը:

-Պրն Բաղդասարյան, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նաեւ հայտարարել են, որ այցելելու են մարզեր և փորձելու են իրենց շուրջ մոբիլիզացնել ժողովրդին: Արդյոք հանրությունը կմիավորվի քաղաքական այդ ուժերի շուրջ, որոնք լինելով ժամանակին  իշխանություն,  ունեն իրենց բաժին պատասխանատվությունը երկրում առկա խնդիրների համար:

-Ընդհանուր առմամբ պետք չէ նախօրոք որոշել՝ ում շուրջ կհամախմբվի ժողովուրդը: Սահմանադրական փոփոխությունները, որպես կարեւորագույն խնդիր, պետք է հանրությանը շատ լավ մատուցվի, իրավիճակն էլ ճիշտ բնութագրվի:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում