«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՄԻ՛ ԱՌԱՆՁՆԱՑՐԵՔ»

Արխիվ 12-16

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՄԻ՛ ԱՌԱՆՁՆԱՑՐԵՔ»

 

«Իրավունքը» բացառիկ հարցազրույց ունեցավ Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Բնականաբար, գեներալ-լեյտենանտի հետ նախ զրուցեցինք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տիրող լարվածության, ապա երկրապահի` այլընտրանք չունեցող կարեւորության եւ ներքին ու արտաքին դավաճանների մասին:


«ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԵՆՔ ՄԵԶ ՀՈՇՈՏԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ ՑԵՂԵՐՈՎ»


-Պարո՛ն գեներալ-լեյտենանտ, ինչպես տեղյակ ենք, օրերս ԵԿՄ-ն` Ձեր գլխավորությամբ, գտնվում էր Արցախի սահմանապահ դիրքերում: Բավական լարված ամառվանից հետո ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը:


- Երկրապահական ուխտագնացությունն ամենամյա է` ավանդական: Ուխտագնացությունն սկսվում է մարտի 5-ին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն Արարատից ու անցնում Հայաստանի բոլոր բնակավայրերով: Դեպի Արցախ ուխտագնացությունն իրականացվում է Գիտելիքի օրվան եւ Արցախի անկախության օրվան ընդառաջ:


Օգտվելով առիթից` մեկ անգամ եւս ջերմորեն ամենքիս շնորհավորեմ այս տոների կապակցությամբ, անչափ կարեւոր մեր անկախության կապակցությամբ: Արցախում մենք լինում ենք ամեն մի շենում, շփվում ենք սահմանապահ ժողովրդի հետ, նաեւ` այցելում ենք մեր զոհված մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշարձաններ: Երկրապահ ուխտագնացները նպաստում են սահմանաբնակ ժողովրդի ոգու ամրապնդմանը, հավաստիացնում ենք, որ վտանգի պահին իրենց մենակ չենք թողնի: Սակայն ես խոստովանեմ, որ Արցախում ինքս եմ նոր լիցքեր ստանում մեր հերոսական, հպարտ ժողովրդից, սահմանին կանգնած, սահմանին ապրող մարդկանց քաջությունը տեսնելով` ես է՛լ ավելի ամուր եմ կանգնում մայր հողին:

Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա արդեն 25 տարի է` նույնն է: Ժամանակ առ ժամանակ լինում են առանձնակի սրացումներ, բայց բարդություններ, դժվարություններ այս մեր տարածաշրջանում մենք ունեցել ենք միշտ. ե՛ւ այսօր, ե՛ւ 1000 տարի առաջ, եւ 1000 տարի հետո նույնն է` շրջապատված ենք մեզ հոշոտելու պատրաստ թշնամական ցեղերով, եւ որպեսզի մեր ազգային իղձերն իրականացնենք, պետք է ուժեղ լինենք, պետք է միասնական լինենք: Պետք է լինենք լավ զինվոր, լավ դիվանագետ, լավ նկարիչ ու մտավորական, բայց ամենակարեւորը` լինենք միասնական, գործենք միասնական ազգային, պետական ծրագրի շրջանակներում:


- Կարո՞ղ ենք վստահ լինել, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը երկարատեւ լռություն կպահպանի, թե՞ նոր «անակնկալներ» կլինեն, ինչին պետք է պատրաստ լինի հայ զինվորը:


- Բազմիցս ասել եմ, դարձյալ կրկնեմ: Հայ ժողովուրդը օրվա 24 ժամն էլ պետք է զգոն լինի, թուլանալու իրավունք չունենք: Մենք պետք է ինքներս մեզ, մեր տունը, մեր մայրերին, քույրերին, մեր հայրենիքն ու պետությունը պաշտպանելու ունակ լինենք: Հանուն խաղաղության մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի: Միայն Ադրբեջանը չէ, կան Թուրքիան եւ այլն, շատ չընդարձակվեմ: Մենք պետք է անընդհատ հիշենք, որ վերեւում Աստված է, ներքեւում` մեր ծնողները, մեր մայրերը, իսկ առջեւում մեր անկախությունն է, մեր պետությունը, մեր ազգն ու երկիրը:


«ՄԻԹԵ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՊԱՏԵՐԱԶՄԱԾ ՏՂԱՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՆ ԽԱՂԱԼԻՔ ՕՏԱՐ
ՈՒԺԵՐԻ ՁԵՌՔԻՆ»


-Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք այն, որ սահմաններում տիրող օգոստոսյան ամենալարված օրերին ազատամարտիկներից շատերը բարձրացան դիրքեր:


- Երկրապահ ազատամարտիկը մեկ անգամ է երդում տալիս: Երկրապահը մեկ անգամ է սահման գնացել եւ մինչ օրս էլ սահմանին է: Սահմանին կանգնած զինվորականներն էլ, սահմանաբնակ մեր ժողովուրդն էլ երկրապահ են, ազատամարտիկ են: Մենք արդեն 25 տարի սահմանին ենք: Եվ չենք էլ վերադառնալու սահմանից, կանգնելու ենք, պաշտպանելու ենք մեր սրբությունները, մեր հայրենիքը, մայրերին, կանանց, քույրերին:


- Երբ մեր հայրենիքի սահմաններում լարվածություն էր, կարծես թե ազգովին բռունցքվեցինք, բայց էլի եղան ինչ-որ ՀԿ-ներ, անհայտ գրանտներից սնվող ուժեր, ովքեր խոսում էին ադրբեջանցիների հետ տոլմա փաթաթելու ու հայ-ադրբեջանական եղբայրության մասին: Ի՞նչ կասեք հայի այս տեսակի մասին, ու ինչպե՞ս պետք է պայքարել նրանց դեմ:


- Մի քանի անգամ ասել եմ, որ հայ ժողովուրդն ինքն է իր բախտի տերը, իր ճակատագիրը որոշողը: Միասնական լինենք` բոլոր մեր նպատակները կիրագործվեն: Դրսի թշնամական ուժերը, բնականաբար, կփորձեն գումարներ ներդնել, որպեսզի ներսում խառնակություններ առաջացնեն: Դրսի այդ ուժերի հատուկ ծառայություններն արդեն անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց վերլուծություններով` Հայաստանում կարելի է պետությունը թուլացնել, ժողովրդին, սահմանը թուլացնել, եթե կարողանան օգտագործել պատերազմի մասնակից տղաների: Բայց մի՞թե հանուն հայրենիքի պատերազմած տղաներն այսօր կդառնան խաղալիք օտար ուժերի ձեռքին եւ կօգտագործվեն հայ ազգի, հայոց պետականության դեմ: Ես չեմ ուզում հավատալ, թե նման բան կլինի: Իսկ եթե կլինեն էլ նման մարդիկ, ապա նրանք խստորեն պատժվելու են: Նրանք դաժան պատժի են արժանանալու: Եթե ժողովուրդն էլ չպատժի դավաճաններին, Աստված պատժելու է, որովհետեւ հայ ազգը Աստծո զավակ է: Թող հասկանան հայ ազգին դեմ գնացող հայանունները, թե ում թելն են իրենք թելում եւ թող զգուշանան արդար պատժից:


«ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔԻՆ ՊԱՏԺԵԼՆ ԷԼ Է ԵՐԿՐԱՊԱՀԻ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»


-Թշնամին մեզ պարտադրեց թեժ ամառ ու արժանի հակահարված ստացավ: Արդյոք սա խթան կդառնա՞, որ ոչ իշխանական քառյակի խոստացած ներքաղաքական թեժ աշունը չլինի, քանի որ ժամանակն է գիտակցել, որ մեր թշնամին սահմանից այն կողմ է գտնվում:


- Ես որքան գիտեմ` մեր թշնամին հոխորտացող ադրբեջանցին է: Թուրքն է փորձում Հայաստանի ներսում խժդժություններ ստեղծել: Եթե կան հայեր, որ փորձելու են ներսից մեր երկիրը քանդել, դրանք հիմարիկներ են, որոնք հաջողություն չեն ունենալու: Եթե կլինեն մարդիկ, որ կփորձեն մեր երկիրը, մեր անկախությունը վնասել, ապա ինձ համար, երկրապահի համար միեւնույն է, թե ովքեր են դրանք: Ես ասել եմ, որ անհրաժեշտության դեպքում Բաքվում գործեր ունեմ: Ուրեմն, եթե ներսում դավաճաններ լինեն, դրանց հետ ես «պոլնի» գործ ունեմ: Ներքին թուրքին պատժելն էլ է երկրապահի առաքելությունը:
Իսկ եթե խոսքը նորմալ, քաղաքակիրթ քաղաքական պայքարի մասին է, ապա ոչինչ չունեմ ասելու, բոլոր քաղաքական ուժերն էլ իրավունք ունեն օրենքի սահմաններում, օրինական ճանապարհով ներկայացնել իրենց մոտեցումները, հարկ եղած դեպքում նաեւ դժգոհությունները:


«ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՆ ԷԼ ԵՐԿՐԱՊԱՀ ԷՐ»


-Շատ խոսվեց այն մասին, թե ԵԿՄ-ն ի վիճակի չէ բոլոր ազատամարտիկների խնդիրներով զբաղվել, եւ այսօր նոր կառույցի կարիք կա: Ինչ կասեք այս մասին:


- Երկրապահը սոսկ կառույց չէ: Ողջ հայ ժողովուրդն է երկրապահ: Հայկ Նահապետն էլ երկրապահ էր:Այսօր ցանկացած հայ, եթե դավաճան չէ, ուրեմն երկրապահ է: ԵԿՄ-ում մենք սովորեցնում ենք այն, ինչ ծնողը զավակին պետք է սովորեցնի: Սերունդ ենք դաստիարակում: Ես ի՞նչ պետք է ասեմ, ժողովուրդն է այդ հարցի պատասխանը տվել, մեր ժողովուրդն է իր կեցվածքով ասել, որ չի կարելի երկրապահի դեմ գործել, դա նշանակում է հայ ազգի դեմ գործել: Էն անեկդոտը լսել եք, չէ՞, որ հայը տաքսի է կանգնեցնում, թե` քշի Թուրքիա, այնտեղ մեկուկես միլիոն հայի են կոտորել: Ասում են` ախր դա 100 տարի առաջ է եղել, սա ասում է` ես նոր եմ իմացել: Հիմա մենք պատրաստվում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչ-որ մարդիկ նո՞ր են իմանում, որ ազատամարտիկների իրավունքներով զբաղվող կազմակերպություն պետք է հիմնել: Թե՞ կասեն` խաբար էլ չեն, թե ինչ հսկայածավալ աշխատանքներ է տանում ԵԿՄ-ն: Ամոթ է, գնացքն արդեն մեկնել է:


- Բայց մեր ազատամարտիկներն այսօր ծանր սոցիալական իրավիճակում են հայտնվել, կա՞ այսօր լուրջ մտահոգության կարիք:


- Այսօր հայ ազգն ունի սոցիալական լուրջ խնդիրներ: Ազատամարտիկին հայ ժողովրդից մի՛ առանձնացրեք: Ազատամարտիկն առանձնահատուկ է, երբ կանգնում է թշնամու դեմ, իսկ առօրյա կյանքում ազատամարտիկն էլ է հայ ազգի մի մասնիկը եւ հանրությունից առանձնանալու անհրաժեշտություն չունի: Այսօր կան շատ եւ շատ բարդություններ: Սակայն կան առաջնահերթություններ: Այսօր պետք է առաջնորդվենք «Ամեն ինչ առաջին գծի համար, ամեն ինչ սահմանի համար» կարգախոսով: Հիշե՛ք` եթե մեր բանակը չկերակրենք, ստիպված ենք լինելու այլոց բանակները կերակրել: Մենք պետք է այսօր առաջին հերթին սպառազինություններ եւ զինվորական հանդերձանք ձեռք բերենք, ուշադիր լինենք սահմանին կանգնած զինվորի, սահմանին կանգնած սպայի նկատմամբ: Սահմանին կանգնած մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքները, իրենց հարազատները ոչնչի կարիք չունեն, որպեսզի ամբողջությամբ նվիրվեն սահմանի պաշտպանության գործին: Եթե պետությունը հնարավորության սահմաններում կարեցածը չանի ազատամարտիկների համար, նեղանալու իրավունք ունենք, բայց մենք տեսնում ենք, որ հնարավորն արվում է: Ես ինչո՞ւ հեղինակեցի «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Սա նախ բարոյական մեծ նշանակություն ունի` երկրապահ կամավորականությունը ճանաչվեց պետականորեն: Եվ երկրորդ` այս օրենքը հնարավորություն է ընձեռում, որ պետության հնարավորությունների աճին զուգահեռ աստիճանաբար նորանոր արտոնություններ հատկացվեն ազատամարտիկներին: Իսկ առայժմ կրկնեմ` ամեն ինչ առաջին գծի համար: Վերջին շրջանի դիվերսիոն թափանցման փորձերը կանխած մեր քաջ տղաները ձեզ օրինակ: Սրանք են մերօրյա հերոսները, իսկական հերոսներ, որոնց օրինակով պետք է դաստիարակվեն սերունդներ:


«ԵԿՄ-ԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ
ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ
ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ»


-Գիտեմ, որ հակված չեք այս թեմային անդրադառնալ, բայց այնուամենայնիվ` ինչպե՞ս եք վերաբերվում, որ մի քանի ազատամարտիկ համախմբվել է ԵԿՄ-ին զուգահեռ մի նոր «այլընտրանքային» կառույց ստեղծելու համար:


- Այդ ձեւակերպումը` ԵԿՄ-ին այլընտրանք, վիրավորական է հայ ազգի համար, կարծում եմ` նաեւ նրանց համար, ում մասին խոսում եք: ԵԿՄ-ին այլընտրանք ստեղծելու ձգտում միայն թուրքը, ադրբեջանցին կարող է ունենալ, միայն հայ ազգի թշնամիները կարող են ունենալ: Երկրապահ նշանակում է հայ ազգ, նշանակում է սահմանապահ զինվոր, պետություն, հայրենիք: Եթե մեկն այս արժեքների դեմ քայլեր է անում, այս արժեքներին այլընտրանք է պատկերացնում, նրա արյունը ստուգեք, դա հաստատ հայ չէ: Ադրբեջանցին, իր ավագ եղբայր Թուրքիայի հետ, փորձեց ու չկարողացավ երկրապահի դեմ պայքարել:


«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
ՇԱՀԵՐ ՈՒՆԵՆՔ»


-Արդեն սարերի հետեւում չէ այն օրը, երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, ապա` Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ Ձեզ` ազգային անվտանգության տեսակետից ի՞նչ փոփոխություններ կկրի Հայաստանն այս անդամակցումով:


- Պարտավոր ենք հարաբերություններ ունենալ տարբեր կառույցների հետ: Չպետք է խուսափենք տարբեր միջազգային կառույցներում ընդգրկվելուց, պետք է ողջ քաղաքակիրթ մարդկության հետ էլ համագործակցենք: Ճակատագրի բերումով, մեր ազգի համար առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի հետ գործակցությունը: Մաքսային միությանը կամ ԵՏՄ-ին մեր անդամակցությունն էլ կարեւորվում է այնքանով, որ այդ կառույցում է Ռուսաստանը: Ռուսաստանի հետ ընդհանրական շահեր ունենք, միշտ էլ պետք է համագործակցենք ռազմական, տնտեսական, մշակութային, այլ ոլորտներում: Ռուսաստանը մեր կարեւոր ռազմավարական գործընկերն է: Պետք է համագործակցենք, իհարկե, երբեք չզիջելով մեր պետական անկախությունը:


- Այսօր ի՞նչ ակնկալիքներ ունեք քաղաքական աշունից:


- Աշուն, ձմեռ, գարուն, ամառ իրար փոխարինում, գալիս գնում են: Ես մեր ազգին մաղթում եմ համախմբում, հաջողություններ, խաղաղություն: Քաղաքական պայքարն էլ բնականոն գործընթաց է, բանավեճից է ծնվում ճշմարտությունը: Կարեւորն այն է, որ քաղաքական պրոցեսներն ընթանան օրինականության դաշտում, քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում