ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՓՈՒՐ ՄՆԱԼ
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՓՈՒՐ ՄՆԱԼ
Սյունիքի նախկին մարզպետ, նորանշանակ Ջրային պետական կոմիտեի ղեկավար ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ այսօր կառավարության նիստից հետո իր նոր պաշտոնի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց. «Մենք քաղաքական թիմ ենք եւ մեր քաղաքական իշխանությունները որոշում կայացրեցին, որ ես իմ պարտականությունները պետք է շարունակեմ որպես ջրային պետական կոմիտեի ղեկավար»: Այն հարցին, թե Սյունիքի մարզպետի պաշտոնում կվերադառնա՞ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը` վերջինս հավելեց. «Իմ կարծիքով մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետը, չեմ ուզուոմ ինչ-որ անուններ տալ, դա իմ որոշելու տիրույթից դուրս է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

