ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Սեպտեմբերի 15-21-ը ՎԻԵՆՆԱՅՈՒՄ և ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ անցկացվելու են «Արևելյան Գորգերի Միջազգային գիտաժողով» կազմակերպության հերթական «ԳՈՐԳԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» իրականացվող գիտաժողովը՝ նվիրված է գորգին և տեքստիլին: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, առաջին անգամ այս կարևոր միջոցառմանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև ՎԻԵՆՆԱՅԻ համալսարանի մշակութաբան-տեխնոլոգ ԱՐԹՈՒՐ ԹԵԼՖԵՅԱՆԻ և մի շարք անհատների ջանքերի շնորհիվ մասնակցելու են նաև ՀՀ և ԼՂՀ պատվիրակությունները` ի դեմս Հ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի և ՍՏԵԹԱՆԱԿԵՐՏԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ թանգարանի: Միջացառման մասնակիցների թվում են նաև ԱՄՆ-ից Հայկական գորգերի ասոցիացիան, Փարիզից ԲԵՐՃ ԱՇՃՅԱՆՆ իր անձնական հավաքածուով և ՊԵՏԵՐ ԳՄՅՈՒՐԸ ՝ Շվեցարիայից, ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՎԻԵՆՆԱՅԻ «ԳԵՈՐԳ և ԱԶՆԻՎ» պատկերասրահը:
Միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայկական գորգերի ասոցիացիայի Եվրոպայի մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Թելֆեյանի նախաձեռնությամբ և մասնակի հովանավորությամբ ՎԻԵՆՆԱՅԻ ՍԱՆՍ ՍՈՒՍԻ սրահում կազմակերպվելու է հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդես, որի ընթացքում հայկական մշակույթն առավելագույնս արժևորելու նպատակով ներկայացվելու են նաև հայկական գորգի վերաբերյալ դասախոսություններ: Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվող հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով՝ Հ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հավաքածուից ընտրվել են 8 գորգ, 1 ասեղնագործ սրբիչ, իսկ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանից՝ 2 գորգ: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայկական արձանագրությամբ ձեռագործ հին գորգերի ու տեքստիլի ցուցադրման միջոցով հավաստելու գորգագործության հայկական ծագումը և համաշխարհային գորգարվեստում ունեցած մեծ դերը: Այն նաև ընդգծում է միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող «ԳՈՐԳԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ծրագրում Հայաստանի մասնակցության կարևորությունը:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

