ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱ՞Ծ Է
Արխիվ 12-16ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱ՞Ծ Է
«Իրավունքը» նախորդ մի քանի հրապարակումներում անդրադարձել է ՕԵԿ-Ագրարային համալսարան տարածքային վեճին: Վեճն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ օգոստոսի 13-ին համալսարանի բակում բողոքի ակցիա տեղի ունեցավ, որի ժամանակ, ինչպես հայտարարում էին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, համալսարանի ներկայացուցիչները ցանկապատ են շուռ են տվել իրենց վրա: Պատգամավորները դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին իրավապահներին, սակայն ՀՔԾ-ը մերժել էր գործ հարուցելու Մարգարյանի ու Բիշարյանի դիմումը:
«Իրավունքը» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից պարզեց՝ որն է լինելու կուսակցականների հաջորդ քայլը: «Ինձ համար այդ թեման փակված է, հարցն իրավական հարթության վրա»,- հակիրճ պատասխանեց պատագամավորն ու մտավ իր աշխատասենյակ:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ հարցը իրավական հարթության վրա է: «Դիմել ենք դատարան: Գործը քննվում է դատական տարբեր՝ վարչական, վերաքննիչ և ընդհանուր իրավասության ատյաններում: Ինչ վերաբերում է ՀՔԾ-ին, վաղը կամ մյուս օրը կդիմենք դատախազություն»,-եզրափակեց Մարգարյանը:
Սոնա Դավթյան

