ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը, Համահայկական ծնողական կոմիտեն եւ Ազգային արժեքների պահպանման ճակատ նախաձեռնությունը կազմակերպել են միջոցառում` ի պաշտպանություն ավանդական հոգեւոր արժեքներին եւ աջակցություն բազմազավակ ընտանիքներին: Այն կկայանա սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Երեւանի Կենտրոնական մանկական այգում /Կոմայգի, նախկին Կիրովի անվան այգում/ : Ի դեպ, համերգային համարների կատարումից եւ անհատների ելույթներից հետո տեղի կունենա երթ ու մոմավառություն Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցում: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ձեր կողմից միջոցառման մասնակցությունը ցանկալի է երեխաների հետ միասին: Միջոցառմանը կազմակերպվելու է նաեւ ֆոտոմրցույթ, որին կարող են մասնակցել այն ընտանիքները կամ զույգերը, որոնք կլուսանկարվեն միջոցառման ընթացքում եւ այդ լուսանկարները կմասնակցեն «Սեր եւ ընտանիք» համացանցային ֆոտոմրցույթին: Ֆոտոմրցույթի հաղթող են ճանաչվելու մեկ ամսվա ընթացքում առավել «Լայքեր» հավաքած նկարները, որից առաջին երեք հաղթողները կստանան նվերներ եւ դրամական պարգեւներ: Իսկ ֆոտոմրցույթի մանրամասները կհրապարակվեն Համահայկական Ծնողական Կոմիտեի www.hanun.am կայքում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

