ՇՈՒՄԱԽԵՐՆ ԱՐԴԵՆ ՏԱՆՆ Է
Արխիվ 12-16ՇՈՒՄԱԽԵՐՆ ԱՐԴԵՆ ՏԱՆՆ Է
Հայտնի է դարձել, որ շվեյցարական հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել գերմանացի լեգենդար ավտոարշավորդ «ՖՈՐՄՈՒԼԱ 1» դասի մրցույթի բազմակի հաղթող ՄԻԽԱՅԻԼ ՇՈՒՄԽԵՐԸ:
ՇՈՒՄԱԽԵՐԻ հարազատները հայտնել են, որ մարզիկը դուրս գրումից հետո ռեաբիլիտացիոն փուլը կանցկացնի տանը:
Նշենք, որ ՇՈՒՄԱԽԵՐԸ դահուկային սպորտով զբաղվելու ժամանակ դժբախտ պատահարից հետո հիվանդանոցում էր հայտնվել եւ անցկացրել 254 օր: «Շումախերը վերականգնողական փուլը կանցկացնի տանը, մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում Լոզանի հիվանդանոցի բուժանձնակազմին իրենց ցուցաբերած մասնագիտական բարձր վարպետության համար և կոչ ենք անում հետագայում ևս հարգել Շումախերի ընտանիքի սեփական կյանքը և զերծ մնալ սպեկուլյացիաներից»,-ասված է ՇՈՒՄԱԽԵՐԻ դուրս գրման կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

