ՊՐԵՄԻԵՐԱ. ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ «ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» (տեսանյութ)
Արխիվ 12-16ՊՐԵՄԻԵՐԱ. ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ «ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» (տեսանյութ)
Այսօր երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆՆ իր երկրպագուների դատին հանձնեց «Մեր մեծերը» երգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակը:
«Իրավունքի» հետ զրույցում Նարեկը տեղեկացրեց, որ երգի հեղինակը ինքն է, իսկ գործիքավորումը վստահել է Մարտին Միրզոյանին: Տեսահոլովակի բարդ ու դժվարին աշխատանքը` ռեժիսուրան, իրականացրել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը:
Մինչ տեսահոլովակի պրեմիերան համացանցում երգիչն իր երկրպագուներին ներկայացրել էր տեսահոլովակի կարճ տարբերակը` անոնսը, որն էլ, էլ ավելի հետաքրքրություն առաջացրեց հանրության մոտ: Մինչ պրեմիերան, երգիչը չցանկանալով բացել փակագծերը` միայն տեղեկացրեց, որ երգը մեծերի մասին է. «Երգը նվիրվում է մեր մեծերին` ծնողներին ու տատիկ-պապիկներին: Ուստի որոշեցի երգը հենց այդպես էլ վերնագրել` «Մեր մեծերը»»,- եզրափակեց Նարեկը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

