ՊԱՄԵԼԱ ԱՆԴԵՐՍՈՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ «ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ- 2» ՖԻԼՄՈՒՄ

Արխիվ 12-16

ՊԱՄԵԼԱ ԱՆԴԵՐՍՈՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է

ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ «ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ- 2» ՖԻԼՄՈՒՄ

 

«ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ» 2013թ. կատակերգության հեղինակներն այնքան ոգևորված են իրենց աշխատանքի հաջողությամբ, որ որոշել են նկարահանել ֆիլմի 2-րդ մասը և որքան հնարավոր է ավելի լավը, գրում է Комсомольская правда-ն։ Հայտնի է դարձել, որ տեսարաններից մեկում կհայտնվի ՊԱՄԵԼԱ ԱՆԴԵՐՍՈՆԸ։

Նախորդ դարի 90-ականների սեքս-խորհրդանիշը ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ թվացել է ամենահարմար թեկնածուն՝ գլխավոր հերոս Դանիելի (Տաիր Մամեդով) երազանքների մարմնացման համար։ Իսկ Ամերիկայում գտնել աստղի, թարգմանել նրա համար սցենարը և սպասել համաձայնության՝ ընդամենը տեխնիկայի հարց է։ «Ես երազել անգամ չէի կարող, որ նույն ֆիլմում կնկարահանվեմ Պամելա Անդերսոնի հետ։ Երկար եմ պատրաստվել և կրկին դիտել նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերն ու սերիալները՝ չմոռանալով հոլովակները համացանցում։ Երբեք չգիտես, թե նկարահանման հրապարակում քեզ ինչ պետք կգա։ Նկարահանումների օրը բոլորը մի փոքր հուզվում էին. միգուցե Պամելան այլևս այն չէ։ Սակայն, երբ նա հայտնվեց, բոլոր կասկածները վերացան. նույն աշխույժ սեքսուալ աղջնակն է, ինչպիսին մենք հիշում ենք նրան մանկությունից։ Մենք նրա հետ հեշտությամբ ընդհանուր լեզու գտանք, և մեր տեսարանը ստացվեց ուրախ, միևնույն ժամանակ, զգացմունքային»,- պատմում է գլխավոր դերակատարը։

«ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ» ֆիլմում 3 ընկերներ ներգրավվում են վտանգավոր հաքերին բռնելու գործում։ Նկարահանումներն անցկացվել են հիմնականում Լոս Անջելոսում։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015թ. հունվարի 1-ից։


ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում