« ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ ՓԱԽՑՆԵՄ ԻՄ ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ»

Արխիվ 12-16

« ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ ՓԱԽՑՆԵՄ ԻՄ ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ»


«Դու իմն ես». Այսպես է կոչվում Սարգիս Ավետիսյանի նոր երգը, որի հիման վրա էլ նկարահանված է երգչի վերջին տեսահոլովակը: «Իրավունքի» հետ զրույցում Սարգիս Ավետիսյանը պատմեց իր ուրախ, պարային, աշխույժ և հետաքրքիր տեսահոլովակի մասին: «Երգի հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերը գրել է Սենիկ Բարսեղյանը:Գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը իսկ ձայնագրությունը կատարել է Հարություն Հարությունյանը:Երաժշտության մեջ հնչում է սոլո կիթառ, որը նվագում է Կարո Սարաֆյանը իսկ կլառնետը նվագում է Հրանտոն: Տեսահոլովակի ոճաբանը Արսեն Աղամիրյանն է: Այս անգամ ևս համագործակցեցի «Ամարասի» հետ: Պարը բեմադրեց Վիկա Մարտիրոսյանը: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին էլ հենց «Ամարաս» պարային համույթից է` Ինգան»,- պատմեց Սարգիսն ու պարզաբանեց, որ երգն ունի երկու տեսահոլովակ. «Այս երգի տեսահոլովակն ի սկզբանե նկարահանել էր մեկ այլ ռեժիսոր, բայց այն ինձ դուր չեկավ և որոշեցի, որ պետք է նորիցնկարահանել:  Դիմեցի Արամայիս Հայրապետյանին և միասին ստացանք, այն, ինչ այսօր տեսնում ենք: Տեսահոլովակը նկարահանել ենք ավազի հանքերում»:

Խոսելով  տեսահոլովակի նկարահանմանդժվարությունների մասին Սարգիսն ասաց հետևյալը. «Դժվարություններ գրեթե չեն եղել, միայն քամին էր խանգարում: Մի բան միայն չէր ստացվում, որը հիմա ժպիտով ենք հիշում. Իռային` տեսահոլովակիս գլխավոր դերակատարին, մեքենայի բեռնախցիկում տեղավորելը: Բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել»:

Երբ «Իրավունքը» հետաքրքրվեց, թեարդյո՞քերգիչն իրական կյանքում էլ կփախցնի սիրած աղջկան, Սարգիսը ասաց. «Եթե շատսիրեմ չի բացառվում, որ կդիմեմ նման քայլի: Ի դեպ, տեսահոլովակի ռեժիսորը սցենարը գրել է իմ բնավորությանը համապատասխան»:

 

 

 

 


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում