ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՍԱՅԹԱՔՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՍԱՅԹԱՔՈՒՄԸ


Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը` Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ներկայացրին 5 ըմբիշներª 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ):
Հայ ըմբիշները անսպասելիորեն չկարողացան սպասված մրցակցություն ցույց տալ եւ մնացին առանց մեդալների: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը եւ Մուսա Մուրթազալիեւը: Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Այվազյանին, Մուրթազալիեւը 1/16 եզրափակիչում ճանապարհը զիջեց բուլղարացի Պետրով Գանեւին, իսկ Գրիգոր Գրիգորյանը չինացի Յունտեյ Գուին հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում պարտվեց ամերիկացի Թոմաս Մարաբլեին: Մրցումների երկրորդ օրը առաջին գոտեմարտում Վոլոդյա Ֆրանգուլյանը 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւին: 2013թ. աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը չկարողացավ պաշտպանել տիտղոսը. առաջին գոտեմարտում նա հաղթեց կանադացի Հայսլան Վերանեսին, սակայն 1/8 եզրափակիչում 1:12 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մանդախնարան Գանզորիգին: Դավիթ Սաֆարյանից թերեւս հույսերը շատ էին, վերջինս վնասվածքից ապաքինվելուց հետո լրջորեն նախապատրաստվում էր աշխարհի առաջնությանը: Ինչպես երեւում է, հայ ըմբիշին դեռ լավագույն մարզավիճակին հասնել չի հաջողվել:
Դավիթ Սաֆարյանն ու Վոլոդյա Ֆրանգուլյանը հնարավորություն չստացան մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին, քանի որ հայ ըմբիշներին հաղթած մրցակիցները չհասան եզրափակիչ: Արդյունքում ազատ ոճի Հայաստանի հավաքականը մնաց առանց մեդալների:
Ինչեւէ, առջեւում դեռ հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարն է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցելու է հետեւյալ կազմով` Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Հրաչ Հովհաննիսյան (80 կգ), Արթուր Շահինյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ), Վաչիկ Եղիազարյան (130 կգ):

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում