Երգչուհի ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ թերեւս շատ նպատակներ ու սպասելիքներ ունի հայկական շոուբիզնեսից, բայց մի տեսակ կարոտով է հիշում հին ու բարի ժամանակները. -Երբ մուտք գործեցի շոուբիզնես, պատկերն այլ էր.
կար երազանք` ճանաչվելու, տեսահոլովակդ եթերում տեսնելու, երազանք` մարդկանց սերը վաստակելու, իսկ այսօր շատ բան է փոխվել, ու երեւի թե մեղավորը համացանցն է: Այսօր մեկ օրում կարող ես ճանաչված դառնալ` անկախ մասնագիտությունից ու տաղանդի չափից: Սա ժամանակի հարց է, կգա մի օր, երբ կմնա այն, ինչը հանդիսատեսը, իսկապես, սիրում է: Եվ մի բան էլ. կուզեմ` նորեկները, ոչ թե ասեն` այսինչ կամ այնինչ երգչի նման երգ եմ ուզում, այլ փորձեն նորը, իրենցը անել եւ դրանով նորություն ներկայացնել եւ ուրիշից առաջ անցնել: Միայն մրցակցության պարագայում կծնվեն նոր, ինքնատիպ աշխատանքներ: - Ձեր նպատակներն ու սպասելիքները շոուբիզնեսից: - Նպատակներս դեռ առջեւում են, ի դեպ, սա նաեւ իմ կարգախոսն է, ես այն երգչուհիներից եմ, որ ունեցածով չեմ բավարարվում, սիրում եմ փոփոխություններ անել թե° ոճային տեսքով, թե° տարբեր լեզուների երգացանկով հանդես գալով: Նպատակներս շատ լուրջ են, պլանները` մեծ, բայց մինչ օրս ունեցածից էլ դժգոհ չեմ: Իսկ ահա սպասելիքները. շատ եմ ուզում, որ մեր շոուբիզնեսում կրկին իշխեն այն ժամանակվա կանոնները, երբ այնքա¯ն դժվար էր ասպարեզում հայտնվելը, ինչ երգելու, ինչպես երգելու հարցերի պատասխանները գտնելը:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե°ք ՙԶարուհի՚ ամսագրի առաջիկա համարում: