ԻՆՉՊԵՍ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԼԾՎԵԼ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԻՆ
Արխիվ 12-16Ինչպես արդեն տեղեկացրել էինք` 2011-ի հուլիսի 4-ին կիսագաղտնի պայմաններում Ծաղկաձորում ՀՀ օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ եւ համասեռամոլության լոբբինգի կարկառուն ներկայացուցիչ ՙՓԻՆՔ Արմենիա՚ ՀԿ ղեկավար ՄԱՄԻԿՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ստորագրել էին մի փաստաթուղթ, որը կոչվում է ՙՓոխըմբռնման հուշագիր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների միջեւ՚:
Սույն խայտառակ փաստաթղթով ՙԿողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ եւ ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որպեսզի բարձրացնեն նշված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավերտությունը՚ եւ ՙԿողմերը համաձայնում են համագործակցել գործունեության հետեւյալ ոլորտներում.
• գործակցության զարգացման համապարփակ հայեցակարգի մշակում եւ կենսագործում (ՓՀ-ին կից հավելվածով, որում ներառված խնդիրների լուծման պարագայում առաջ կքաշվեն նորերը եւ կսահմանվեն ժամկետներ),
• ՀՀ մարդու իրավունքների պաշտպան-հասարակական կազմակերպություններ համագործակցություններ համագործակցության մասին հանրային իրազեկությանն ուղղված քարոզարշավ,
• ՓՀ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգում եւ դրանց մասին տեղեկությունների տարածում,
• Հասարակական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, առաջ քաշված առաջարկների քննարկում եւ անհրաժեշտության դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնության առաջարկ` ՀՀ կառավարությանը կամ Ազգային ժողովին,
• Հասարակական կազմակերպությունների մարզկենտրոնների հետ մշտական աշխատանք եւ այլ մարզկենտրոնների օգտագործում` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռեսուրսային կենտրոններ,
• Կոնկրետ դիմում-բողոքների վերահասցեագրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՚:
Կարճ ասած, այդ հուշագրով օմբուդսմենը ստանձնել էր պարտավորություն` ամենուրեք` ե°ւ պետական, ե°ւ հանրային մակարդակով ապահովել համասեռամոլների շահերի լոբբինգ, նախաձեռնություններով մտնել ԱԺ եւ կառավարություն, եւ այլն... Ու այդ խայտառակ հուշագիրը գործելու է մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը, ավելին` հուշագրի գործողության դադարեցման դեպքում ՙԿողմերը ձեռնարկելու են անհրաժեշտ քայլեր` ապահովելու, որպեսզի սույն փոխըմբռման հուշագրի, համաֆինանսավորման համաձայնագրերի եւ ծրագրային փաստաթղթերի ներքո իրականացվող գործողությունները հասցվեն պատշաճ եւ կանոնավոր ավարտի՚:
Այսինքն` անգամ եթե այս խայտառակությունը չեղյալ հայտարարվի, միեւնույնն է` համասեռամոլական թափթփուկների շահերի ապահովման ուղղությամբ արդեն սկսված ծրագրերը գործող օմբուդսմենը կամ, նրա հրաժարականի դեպքում, նրա հաջորդը պարտավոր են լինելու հասցնել մինչեւ վերջ:
Ինչեւէ, Կարեն Անդրեասյանը պարտավոր է այս խայտառակության առնչությամբ սպառիչ բացատրություններ տալ: Ի վերջո, նա մարդո±ւ, թե հակասոցիալական տարրերի իրավունքների պաշտպանության համար է պետբյուջեից ստանում հարկատուներիս գումարները...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

