ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ «ԴԱՍ ՏՎԵՑԻՆ» ԹՇՆԱՄՈՒՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ «ԴԱՍ ՏՎԵՑԻՆ» ԹՇՆԱՄՈՒՆ


Այս ամառ ադրբեջանական զինված ուժերը որոշեցին իրենց մասին հիշեցնել հայ-ադրբեջանական սահմանագծում: Սակայն երբ նախարար Սեյրան Օհանյանը թշնամուն պատժելու խնդիր դրեց, իրավիճակը կտրուկ փոխվեց հօգուտ հայերիս: Լինել հանդուգն, նախաձեռնող, կամք պարտադրել թշնամուն` մշտապես լինելով դրության տերն առաջնագծում. սա է նախարար Օհանյանի պահանջն իր հրամանատարներից:
Հուլիսի 31-ի գիշերը բարի չէր Ակնայի սահմանապահ դիրքերին մոտ ականապատման փորձ անող հակառակորդի սակրավորների համար: Այս մասին դեպքից ընդամենը մի քանի օր անց «Իրավունքը» նախ զրուցեց հետախուզական ստորաբաժանման բարձրաստիճան սպաներից մեկի հետ (որպես կանոն չենք նշում հետախույզի անուն-ազգանունը), ով վերոնշյալ գործողությունների կիզակետում է եղել` գլխավորելով այն:


«ԵԹԵ ՍԱ ԴԱՍ ՉԼԻՆԻ ԻՐԵՆՑ, ԿՐԿՆԱԿԻ ՑԱՎՈՏ ՊԱՏԻԺ ԿՍՏԱՆԱՆ»

-Պարոն ….յան, հուլիսի 31-ի գիշերը մեր հետախույզների շնորհիվ թշնամին մեծ կորուստներ ունեցավ, ինչպե՞ս հաջողվեց դա իրականացնել:
- Վերջին ժամանակահատվածում հակառակորդը ակտիվացրել էր իր դիվերսիոն խմբերի ներթափանցումն Արցախ: Մեր վերադաս հրամանատարության կողմից որոշում էր ընդունվել լիարժեք պատասխան տալ հակառակորդին, եւ մենք դա իրականացրել ենք: Մեր զորամասի հրամանատարը նախապես պլանավորել էր գործողությունը, եւ ինքն էլ ղեկավարել դրա կատարման ընթացքը: Արդյունքում մեր զորամասի հետախուզական խմբերը ներթափանցում են կատարել հակառակորդի թիկունք, կազմակերպել են որոնողական աշխատանքներ, հայտնաբերել հակառակորդի ուժը, որոնք ինժեներական աշխատանքներ են կատարելիս եղել: Ապա հաջող պահի են սպասել, որ իրենք հավաքվեն մի տեղ: Դե հետո էլ արդեն թշնամու մի մեքենա եւ 8 զինծառայող ոչնչացվել են, իսկ մենք մեր զորամասի հրամանատարի ղեկավարությամբ հաջող հետ ենք վերադարձել:
- Ըստ Ձեզ` սա դաս կլինի՞ ադրբեջանցիների համար:
- Եթե սա դաս չլինի, իրենք կրկնակի ցավոտ պատիժ կստանան, հիմա թող իրենք որոշեն` դա±ս էր, թե± ոչ:
- Հետաքրքիր է` հաջողության թալիսման ունե՞ք:
- Մեր խաչն է: Միշտ ամեն մի գործողություն սկսելուց առաջ ասում եմ` Աստված մեզ հետ: Մենք քրիստոնյա ազգ ենք:
- Ի՞նչ հատկանիշներով առաջին հերթին պետք է օժտված լինի հետախույզը:
- Հետախույզը պիտի պատվախնդիր մարդ լինի, ինչը յուրաքանչյուր մարդու տրված չէ: Հետախույզը պետք է կարողանա տիրապետել իրեն դժվար պահերին, արագ կողմնորոշվել ու որոշումներ ընդունել բարդ իրավիճակում, պետք է այնպես պլանավորի իր խնդրի կատարումը, որ ապահովվի հանկարծակիություն ու անսպասելիություն:
- Իսկ ստեղծված դժվարությունները հաղթահարելու Ձեր բաղադրատոմսը ո՞րն է:
- 23 տարի խրամատում ենք, է՛լ ինչ դժվարություն: Ու հետո` յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է այդ դժվարությունները հաղթահարել:
- Ի լուր հայության` ի՞նչ կասեք այս պահին:
- Մեր ողջ ազգին կոչ եմ անում, որ մեր հայրենիքը պիտի պահենք: Պետք է հիշենք, որ այսօր հողի ամեն մի կտորի համար, որ պայքարում ենք, արյունով վերցրած հողեր են, մեր պապենական հողերն են: Ու դրա համար պիտի մինչեւ վերջ էլ պայքարենք, ու ոչ ոք չի կարող այն խլել մեզնից: Մենք թույլ չենք տալու թուրքին մեզ ոչնչացնել:


«ԱՐՋԻՆ ՔՆԻՑ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՀԱՆԵԼ,
ՀԻՄԱ ՀԱՆԵԼ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ»


Ինչ խոսք, եթե աջակցող խմբի մասնակցությունը չլիներ, դժվար թե մեր հետախուզական ստորաբաժանման խմբին հաջողվեր այդպիսի փայլուն գործողություն իրականացնել թշամու դեմ, ի դեպ` առանց որեւէ զոհ ունենալու: Այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը մեր մյուս սպայի հետ, ում անուն-ազգանունը կրկին թողնում ենք անհայտ.
- Ես գործողություններին աջակցել եմ հիմնականում գնդացրով, որպեսզի մեր տղաները հաջող իրենց խնդիրը կատարեն ու դուրս գան: Արդյունքում, ինչպես մեր զորամասի հրամանատարը հրամայել է, այդպես էլ մեր խնդիրը կատարել ենք, ու մեր տղերքն առանց խոչընդոտի հասել են մեր խրամատ:
- Ի վերջո, ո՞րն էր մեր հաջողության գրավականը:
- Մեր կազմակերպվածությունը, մեր ղեկավարության հմուտ գործողությունները… Ճիշտն ասած` հակառակորդն ինքը առիթ տվեց, որպեսզի մենք այդ քայլին դիմենք: Դե հիմա էլ հակառակորդը ինչպես կարող է, թող դիմանա: Մենք վատ բան չենք անում, մենք մեր տղերքի շնորհքով, մեր տղերքի արյունով ձեռք բերածը պահպանելու համար ենք անում ու անելու ենք: Մեզ պետք չէր ջղայնացնել: Ինչպես ասում են, արջին քնից չի կարելի հանել, հիմա հանել են ու կրակն ընկել:
Գաղտնիք չէ, որ հայոց երկու պետությունների միջեւ գոյություն ունի սերտ ռազմական համագործակցություն: Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, որովհետեւ հայրենիքը մեկն է` Հայաստանը: Երբ արդեն վերադառնում էինք Ակնայի դիրքերից, մեր հետախույզներին շտապ կանչեցին Սեյրան Օհանյանի հետ հանդիպման: ՀՀ պաշտպանության նախարարն անձամբ իր երախտագիտությունն էր հայտնել նրանց` ընդգծելով, որ այդտեղ` Ակնայի դիրքերում, նրանք պաշտպանում են հայերիս համար ընդհանուր` Հայաստան հայրենիքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում