ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ ԴԵՂՁՆ ՈՒ ՏԵՍԱԽՑԻԿՆ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ ԴԵՂՁՆ ՈՒ
ՏԵՍԱԽՑԻԿՆ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում քառյակի հերթական դռնփակ նիստը մեկնարկեց բավականին զվարճալի: Մինչ տեսախցիկները ֆիքսում էին, թե ինչպես է սկսում իր քննարկումը «քառյակը», ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները փորձում էին լռություն պահպանել ու չասել, թե ինչ են պատրաստվում քննարկել: Լռությունն առաջինը խախտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` հյուրասիրվելով. «Էս դեղձը որտեղի՞նն ա»: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ խորհուրդ տվեց բավարարվել մեկ դեղձով, որպեսզի կադրերում տգեղ չերեւա: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ իր հերթական` «բորշչի մեջ մազ փնտրելու» սկզբունքով` անհանգստացավ. «Կարո՞ղ է պատվեր եք կատարում, էսքան երկար եք նկարում, որ չհասցնենք քննարկում անել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

