ՙՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒՆԵՆ՚
Արխիվ 12-16ՙՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒՆԵՆ՚
Հայտնի է, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին ի պատասխան` Ռուսաստանը մի շարք երկրներից արգելեց գյուղմթերքի, մսամթերքի ու կաթնամթերքի ներմուծումը: Սա է պատճառը, որ հայկական գյուղմթերքի պահանջարկն ավելացել է ռուսական շուկայում: Իսկ թե արտահանման ինչ ծավալներ են ապահովում Հայաստանյան մեր արտադրողները, փորձեցինք զրուցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով փաստեց, որ անցյալ տարվա համեմատ` այս տարի արտահանման ծավալների մեծ աճ է նկատվում, դա արդեն ակնհայտ է.-Արտահանման ծավալների հետ առնչվող թեմայի շուրջ երեկ զրուցել եմ գյուղնախարարի հետ, ում հետ զրույցից պարզ դարձավ, որ գրեթե բոլոր կուլտուրաների գծով մենք այս տարի ունենք աճ: Կոնկրետ այս պահին կրկնակի աճ ունենք դեղձի արտահանման` ծավալների հետ կապված` անցյալ տարվա 980 տոննայի դիմաց այս տարի արտահանել ենք 2000 տոննա: Միակ խնդիրը ծիրանի արտահամնան հետ էր կապված, գիտեք` բնակլիմայական դժվարին պայմանների արդյունքում մենք ակնկալվող բերքը չունեցանք: Իսկ մնացած կուլտուրաների գծով ունենք լուրջ, ականջ շոյող ցուցանիշներ:
Պետք է ասեմ, որ Հայաստանից ՌԴ գյուղմթերքի արտահանման ծավալների աճին, բացի նրանից, որ Եվրասիական միությանը անդամագրվելու հեռանկարն արդեն ակնհայտ է դառնում, նպաստում են նաեւ այն պատժամիջոցները, որը Եվրոպան կիրառում է ՌԴ-ի նկատմամբ, որի արդյունքում ՌԴ-ն ինքն էլ հրաժարվում է այնտեղից ներկրվող պտուղ-բանջարեղենից: Այս ֆոնի վրա, կարծես թե, մենք օր օրի առավել շահեկան դիրքում ենք հայտնվում: Այնպես որ, Հայաստանից արտահանվող գյուղմթերքի ցուցանիշները էական առաջընթաց ունեն: Միայն մի փոքր խոչընդոտ եղավª վերջերս Լարսի անցակետում տեղի ունեցած փլուզումը, բայց բոլոր արտահանող ընկերությունները լրացուցիչ ջանքեր են գործադրում, որպեսզի այդ օրերի վնասը փոխհատուցեն: Արտահանման ծավալների աճ է գրանցվել ոչ միայն մրգերի, պտուղ-բանջարեղենների առումով, այլ նաեւ ձկնեղենի եւ մսի: Մնում է տարեվերջին ամփոփենք տվյալները, եւ վստահ եմ, որ անցյալ տարվա համեմատ` ավելի ակնհայտ կդառնա այս տարվա մեր գրանցած հաջողությունները:
- Տեղյա±կ եք, կա±ն արտահանման ծավալների մեծացման հետ կապված, հստակ մշակված ծրագրեր:
- Միջպետական ծրագրերն են, որ Եվրասիական միությանը անդամակցելու արդյունքում ավելի լուրջ ձեռքբերումներ ենք ունենալու: Դրան գումարած այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են արտահանմամբ, ընդլայնում են իրենց տեխնիկական կազմը, որպեսզի արտահանման ավելի լուրջ ծավալներ կարողանանք ապահովել: Այնպես որ, գործընթացն իր դրական հունով գնում է:
- Փոխարենը` կարկտահարությունների, ցրտահարությունների հետ կապված, գյուղացիները շատ էլ տեղին դժգոհում են, որ կրած վնասների դիմաց չնչին փոխհատուցում են ստանում: Ի±նչ կասեք այդ առումով:
- Այո, շատ ճիշտ եք, հաճախ են գյուղացիները այդ հարցը բարձրացնում: Բայց պետք է ասեմ, որ կարկտահարությունը, սառնամանիքը որեւէ կառավարության, պետական բարձրագույն իշխանության կողմից կառավարվող գործընթաց չեն: Իսկ մենք, կարծես թե, ամեն տարի ականատես ենք լինում բնական արհավիրքներին: Բայց բոլոր դեպքերում, պետք է արձանագրեմ, որ Գյուղնախարարությունը` նախարարի գլխավորությամբ, ամեն հնարավորն անում է, որպեսզի նվազագույնի հասցվի գյուղացու կրած վնասները:
- Սակայն ջրամատակարարումն է հնարավոր կարգավորել: Սակայն վերջերս, հատկապես Արարատյան դաշտավայրում, ոռոգման ջրերի հետ կապված` հողագործները լուրջ դժգոհություններ են հայտնում:
- Ինչ խոսք, ե°ւ Հայաստանում, ե°ւ ամբողջ աշխարհում ոչ միայն ոռոգման ջրերի, այլ ընդհանրապես ջրի մեծ դեֆիցիտ կա: Բայց մենք ունենք մեր կենարար ջրի պաշարը` Սեւանը, որն ինչպես միշտ մեր դժվարին պահերին իր մայրական ձեռքն է մեկնում: Այս տարի եւս ջրառի փաստի առաջ ենք կանգնած, այնպես որ, ոռոգման խնդիրները եւս լուծելի են: Սակայն Սեւանի հաշվին ոռոգումն մենաանցանկալի տարբերակն է, եւ կառավարությունը լրջագույն ծրագրեր է իրականացնում, որպեսզի մենք կարողանանք ամբարել մեր ջրային պաշարները, որ կարողանանք հաջորդ տարիներին առավել արդյունավետ օգտագործել: Արդեն իսկ այսօր կառավարությունը ծրագրել է, որպեսզի մի քանի ջրամբարներ շահագործվեն` Եղվարդում, Վեդիում եւ այլն: Իսկ դրանց շահագործման արդյունքում այդ խնդիրները, հավատեցեք, աստիճանաբար կլուծվեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

