ՙՙՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԿԱՐՃՎԻ

Արխիվ 12-16

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԿԱՐՃՎԻ

Քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործը շատ հնարավոր է` կարճվի: Նման կարծիք մեզ հետ զրույցում  արտահայտեց երկու սպանությունների մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպան ԱՐՍԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով.
-Ես հավատում եմ ՀՀ-ի իրավական համակարգին, եւ այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ սույն քրեական գործը շատ հնարավոր է` կարճվի: Համենայնդեպս, ես ավելի հակված եմ այդ մտքին, որ հենց այդ ճանապարհով Իսրայելը ազատ կարձակվի: Դա ավելի խելամիտ է, քան նրա մեղադրանքը պահելն ու խափանման միջոցը փոխելը,  քանի որ Իսրայելի մասով, ում մեղադրում են սպանությունների մեջ, նախաքննական մարմինը մեղադրանքը ապացուցող փաստեր չունի: Մինչ օրս նախաքննությունն իրականացնող մարմինը չունի հստակ ապացույց, որը փաստում է Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքի իսկությունը: Ընդհակառակը` կան հստակ ապացույցներ, որոնք լիովին բացառում են Իսրայել Սարգսյանի մասնակցությունը սպանության գործին: Առկա ապացույցները, որոնք մեր պաշտպանական կողմի համար բաց են, թույլ են տալիս ասել, որ Իսրայել Սարգսյանը կապ չունի այդ երկու սպանությունների հետ, որում իրեն մեղադրում են: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի ընդունած` Իսրայել Սարգսյանին կալանավորելու որոշմանը, մենք արդեն իսկ պատրաստվում ենք Եվրադատարանում բողոքարկել այն: Հիմա սպասում ենք վճռաբեկ դատարանի որոշմանը, որից դրական ակնկալիքներ չունենք, հետո կալանքի որոշման դեմ բողոքը կուղարկենք ՄԻԵԴ:


ԼԵԴԻ ՀԱԿՈԲԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՙՈՒՆԻ  ԼՈՒՐՋ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ՚

Զատիկյանների որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով որպես պատվիրատու տասնհինգ տարով ազատազրկված Ստեփան Հակոբյանի առողջական վիճակը բավարար է, բայց` ոչ կայուն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական վարչության պետ ԳՈՌ ՂԼԵՉՅԱՆԸ:
-Ստեփան Հակոբյանը արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է ՙԴատապարտյալների հիվանդանոցում՚: Նրա առողջական վիճակը նորմալ չէ, ունի մի քանի առողջական լուրջ խնդիրներ:
Հարցին` հնարավոր է, որ առողջական վիճակից ելնելով` ազատվի պատժի կրումից, պարոն Ղլեչյանը պատասխանեց.
- Համենայնդեպս, այս պահի դրությամբ նրա մոտ առաջացած առողջական խնդիրները չեն համընկնում այն հիվանդությունների շարքին, որոնցով կարող է ազատվել պատժի կրումից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում