ՙՙՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՊԱՏԱՀԻ, ԵԹԵ ՀԻՎԱՆԴԻՆ ԴՈՒՐՍ ՉԳՐԵԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻՑ՚
Արխիվ 12-16ԵԹԵ ՀԻՎԱՆԴԻՆ ԴՈՒՐՍ ՉԳՐԵԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻՑ՚
Օրեր առաջ Մարալիկ քաղաքում ողբերգական դեպք գրանցվեց, որդինª Վահան Վարդեւանյանը դանակի 23 հարված է հասցրել հոգեկան հիվանդությամբ տառապող հորըª Հարությունին: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկություններիª որդին նման քայլի է գնացել, այն բանից հետո, երբ ականատես է եղել, թե ինչպես է հայրը դաժանաբար ծեծում մորը: Տեղացիների խոսքով. ՙՆման ողբերգություն չէր պատահի, եթե հոգեկան հիվանդ հորը դուրս չգրեին հոգեբուժարանից՚: Թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդուն դուրս են գրում հիվանդանոցից ԱՆ լրատվական ծառայությունից մեզ հետեւյալ պատասխանը տվեցին.
-Հարություն Վարդեւանյանը գրավոր դիմել է հիվանդանոցի ղեկավարությանը` թոշակավորման եւ անձնագրի հետ կապված հարցերը լուծելու նպատակով իրեն դուրս գրելու խնդրանքով: Քանի որ, համաձայն գործող օրենքի` բուժհաստատությունը հիվանդի կամքին հակառակ` նրան հիվանդանոցում բուժելու իրավունք չունի, կազմակերպվել է մասնագիտական կոնսիլիում: Բժշկական եզրակացությամբ` Հարություն Վարդեւանյանի հոգեկան վիճակը գնահատվել է նորմալ, շրջապատի համար ոչ վտանգավոր:
Հասկանալի է, որ ԱՆ-ն չի կարող հետեւել, որ ամեն բժիշկ կամ նույնիսկ բժշկական հանձնաժողով բարեղճորեն կատարեն իրենց գործը: Բայց փաստն այն է, որ կոնկրետ դեպքում երկարամյա հոգեկան հիվանդին հոգեբուժարանից դուրս գրելը հանգեցրեց նման ողբերգության: Ընդ որում, չնայած ԱՆ-ի պարզաբանմանը, մեկ է, տարօրինակ է թվում այդ հիվանդին դուրս գրելու, այսինքնª նրա հոգեպես առողջ կամ առնվազն անվտանգ լինելու փաստը: Առավել եւս, որ ԱՆ-ն երեկ նաեւ պարզաբանել էր, որ. ՙՀարություն Վարդեւանյանը, Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում բուժում է ստացել 1992 թվականից՚: Մեկ անգամª 2003-ի հունվարին նրան նույնիսկ դուրս են գրել, բայց անմիջապես էլ, կրկին ընդունել են հիվանդանոց, ինչն ավելի շատ վկայում է, որ հիվանդն անբուժելի էր: Իսկ սա նշանակում է, որ ԱՆ-ն առնվազն պետք է հետամուտ լինի, թե ինչպես է ստացվել, որ կոնսիլիումն իրականացրած բժիշկները միաբերան համաձայնել են դուրս գրել հոգեկան անհավասարկշիռ վիճակում գտնվող անձնավորությանը, իսկ խոշոր հաշվովª լուրջ ուսումնասիրություններ իրականացվեն հոգեբուժական հաստատություններում:
Բայց այս պատմության հետ կապված` կա մեկ տարօրինակ դրվագ եւս. նախօրեին մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով ոստիկանությանը, տեղեկացրել էին, որ ոչ թե հայրն է եղել հոգեբուժարանում, այլ որդինª Վահանը: Այսինքն, թե դեպքից ժամեր առաջ դեռեւս չպարզված ինչ-որ անձինք շիզոֆրենիայով տառապող Վահանին բերել են տուն, հանձնել մորը, եւ իր հերթին հոգեկան հիվանդությամբ տառապող հայրը որդուն չճանաչելովª նրան համարել է կնոջ սիրեկանն ու հարձակվել է վրան: Վահանն էլ, պաշտպանվելու համար դանակի 23 հարված է հասցրել հորը: Թե ինչի հիման վրա է ոստիկանությունը նման տարօրինակ վարկած դրել շրջանառության մեջ, դեռ պետք է պարզել: Բայց այն, որ իրականում ինչ-որ դեռ անհայտ անձինք են ոչ թե Վահանին, այլ Հարությունին բերել տուն, հաստատում են նաեւ տեղի մեր աղբյուրները: Խոսակցություններ կան, որ դրանք եղել են հոգեբուժարանի աշխատակիցները: Ըստ նույն լուրերի` Հարությունին հիվանդանոցից դուրս են գրել առանց հարազատների կարծիքը հաշվի առնելու: Ավելի ճիշտ, խոսում են, որ նրանք Հարությունին համարելով վտանգավոր հիվանդª հրաժարվել են գնալ եւ հոգեբուժարանից տուն բերել: Եվ այդ ՙինչ-որ անձինք՚ էլ ՙբուժված՚ Հարությունին բերել, հասցրել են տուն, արագ-արագ ինչ-որ դեղեր օգտագործելու հրահանգներ տվել նրա հարազատներին եւ շտապել են հեռանալ: Եվ ՙբուժված՚ Հարությունն էլ, դրանից հետո տանն այնպիսի օյիններ է սարքել, որին չդիմանալով, ասում են, իր հերթին որոշ մանր հոգեկան խնդիրներ ունեցող Վահանը դանակի 23 հարված է հասցրել հորը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

