ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՔՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՔՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ


Դոնբասի երկնքում հուլիսի 17-ին մալազիական օդանավի սկանդալային կործանման պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովը երեկ վերջապես հանդես եկավ նախնական հայտարարությամբ: Եվ ինչպես դժվար չէր կանխատեսել, որեւէ ռեալ բացատրություն հանձնաժողովն այդպես էլ չտվեց:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿՍԱՌԵՑՆԵՆ

Այս ամիսների ընթացքում, ստացվում է, հանձնաժողովը կարողացել է միայն պարզել, որ աղետի պատճառը ՙարտաքին ազդեցությամբ առաջացած կառուցվածքային ոչնչացումն է՚: Կարճ ասած, որ ինքնաթիռն ինչ-որ մեկը խփել է, ինչն ակնհայտ էր աղետից նույնիսկ հաշված ժամեր անց: Այսինքնª գլխավոր հարցին, թե ով է ոչնչացրել ինքնաթիռը, հանձնաժողովը նույնիսկ չի էլ փորձում մոտենալ, ընդ որում, այդ կերպ շրջանցելով նաեւ որոշ առանցքային դրվագներ: Մասնավորապեսª հանձնաժողովը միանշանակ փաստում է, որ ինքնաթիռը կործանումից առաջ շեղվել է ստանդարտ ուղուց: Ընդ որում, դրա բացատրությունը ոչ թե կործանված ինքնաթիռի ՙսեւ արկղերում՚ էր, այլ գետնի վրաª ինքնաթիռն առաջնորդող Դնեպրոպետրովսկի ավիադիսպետչերական ծառայությունումª դիսպետչերի եւ օդաչուների խոսակցության ձայնագրությունների տեսքով, որոնք ինչպես հայտնի է, աղետից անմիջապես հետո առգրավվել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից: Եվ քանի որ հանձնաժողովը հենց այդ առանցքային ապացույցի վրա հիմնված այդպես էլ որեւէ բացատրություն չի տալիս ինքնաթիռի կուրսից շեղվելու պատճառների մասին, ապա մնում է ենթադրել, որ հիշատակված ձայնագրությունները կա°մ այդպես էլ հանձնաժողովին չեն փոխանցվել, կա°մª փոխանցվելուց հետո դարձել են յոթ փակի տակ պահվող գաղտնիք:
Ինքնաթիռի` ուղուց շեղվելու մասին հանձնաժողովի ֆիքսած այդ փաստը, թեկուզեւ նման լղոզված մեկնաբանությամբ ներկայացված, թերեւս իր հերթին է մեղադրանքների սլաքը հերթական անգամ ուղղում դեպի Կիեւ: Այլ հարց, որ հանձնաժողովը պետք է իր վերջնական եզրակացությունը ներկայացնի միայն մեկ տարի անց, այսինքնª ինքնաթիռային այս պատմությունն ու մոտ 300 մարդու զոհվելու փաստը ուկրաինական իրավիճակի հանգուցալուծման հարցում հազիվ թե էական դեր ունենան: Առավել եւս, որ չնայած զինադադարի ռեժիմի պարբերական խախտումներին, արտաքին ուժերը հիմնականում այս օրերին խոսում են իրավիճակի զգալի մեղմման մասին: Ավելին. ՌԴ-ի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների հերթական փաթեթի կիրառումը հետաձգվեց, կանցլեր Մերկելը մինչեւ իսկ սկսել է խոսել զինադադարի կայունացումից անմիջապես հետո հակառուսական պատժամիջոցներից առհասարակ հրաժարվելու օգտին: Միայն ԱՄՆ-ից են դեռ հնչում որոշ ռազմաշունչ հայտարարություններ, սակայն այն տպավորությունն է, թե դա ավելի շուտ Վաշինգտոնի մարտական կեցվածքը պահելու նպատակով է: Մի խոսքովª այն տպավորությունն է, որ Ուկրաինայի հարցում կան որոշակի պայմանավորվածություններ, եւ ներկայումս փորձ է արվում ճգնաժամը հնարավորինս սառեցնել: Եվ կարծես թե, եթե ներքին ցնցումներ, չնախատեսված պատերազմական նյարդային շարժումներ չարձանագրվեն, առաջիկայում ուկրաինական ճգնաժամը կարող է գնալ աստիճանական սառեցման:
Ուկրաինական իրավիճակի շուրջ գլոբալ պայմանավորվածությունների վարկածի, իրավիճակի այսօրինակ զարգացման հավանական սցենարի մասին վերջերս խոսելու առիթներ ունեցել ենքª դա կապելով այն բարդ իրավիճակի հետ, որում ԱՄՆ-ը հայտնվել է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ`
ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ


Մեր վերջին հրապարակումներում ներկայացրել էինք նաեւ դեռ ֆանտաստիկ թվացող սցենարը, ըստ որի նոր Արաբական Խալիֆաթի ստեղծման ծրագրերի դեմ ԱՄՆ-ը կարող է հերթական ՙհակաահաբեկչական՚ պատերազմ սկսել եւ կանգնելով դաշնակիցների պակասի փաստի առաջª ակնկալել Ռուսաստանի օժանդակությունը: Եվ ահա երեկ պետքարտուղարության սկանդալային մամուլի խոսնակ Ջեն Պսակին պաշտոնապես փաստեց, որ ՙԻսլամական պետություն՚ խմբավորման դեմ ԱՄՆ-ը փորձում է կոալիցիա ստեղծել: Ճիշտ էª դաշնակիցների պակասի հետ կապված` տիկին Պսակին իրեն յուրահատուկ ոճով միանգամայն լավատես է, թե ավելի քան 40 երկիր պատրաստակամություն է հայտնել մտնել կոալիցիայի կազմ: Բայց անմիջապես էլ պարզաբանում է, որ նրանցից ՙոչ բոլորն են ուղղակի ռազմական օգնություն ցույց տալու Իրաքին՚: Ընդ որում, այդ ռազմական մասնակցությունից, ինչպես ենթադրել էինք, փորձում են ամեն կերպ խուսափել նաեւ եվրոպական առաջատար երկրները: Ու մինչեւ իսկ ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակից Բրիտանիան է վարչապետ Քեմերոնի շուրթերով հայտարարում, որ կոալիցիային միանալու մասին որոշում կարող են ընդունել միայն հոկտեմբերին: Հասկանալի է. Բրիտանիան հայտնվել է Շոտլանդիան կորցնելու շեմին, եւ այս պահին բացահայտորեն նոր պատերազմների մեջ ներքաշվելը միանգամից կխորտակի պետությունը միասնական պահելու վերջին հույսերը:
Եվ, վերջապես, ինչքան էլ ֆանտաստիկ էր թվում, միեւնույն էª երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Ընդ որումª Լավրովը նաեւ նշում է, որ դա ԱՄՆ-ի նախաձեռնությունն է. ՙԱՄՆ-ի պետքարտուղարը քանիցս ինձ ասել է, որ մոտ ապագայում  ինչ-որ ձեւաչափ կառաջարկի, որում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, տարածաշրջանի երկրները կարող են գնահատել տեղի ունեցածը եւ փորձել մշակել շահերի հավասարակշռում, որպեսզի նպատակամղված զբաղվեն ահաբեկչական սպառնալիքի վերացմամբ՚:
Բայց թերեւս ԱՄՆ-ին օգնելու ռուսական այս որոշումը կարող է ՙմի փոքր՚ այլ իմաստ ունենալ: Հայտնի է, որ ՙԻսլամական պետությունը՚, բացի Իրաքից, վերահսկում է նաեւ Սիրիայի որոշակի տարածքներ: Իսկ դա նշանակում է, որ եթե ԱՄՆ-ը որոշի այդ խմբավորման դեմ ցամաքային գործողություններ սկսել, ապա մեծ հավանականությամբ ամերիկյան զորքերը կարող են Իրաքից մուտք գործել նաեւ Սիրիայի տարածք: Բայց չէ± որ Սիրիայում զորախումբ ունենալն ԱՄՆ-ի հին երազանքներից է, որին հասնելու համար դեռ մեկ տարի առաջ Վաշինգտոնը պատրաստ էր մինչեւ իսկ պատերազմի մեջ մտնել Ասադի հետ: Եվ հիմա կարող է պարզվել, որ գլխավոր մուտքից Սիրիա մտնելու հնարավորություն չունենալով` ԱՄՆ-ը կարող է փորձել այնտեղ ՙհյուրընկալվել՚ հետնամուտքից ՙպատահաբար՚ ներս անցնելով: Եվ երկրորդը. այդ կերպ ամերիկյան զինուժը կրկին կարող է հայտնվել նաեւ Իրանի անմիջական հարեւանությամբ: Ճիշտ է, վերջին ամիսներին ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է բարելավել, ավելի կոնկրետª իր կողմը թեքել Իրանին: Բայց Թեհրանը երեկ վերսկսեց ակտիվ բանակցությունները Մոսկվայի հետª ՙնավթª ապրանքների դիմաց՚ հինգ միլիարդ դոլարանոց ծրագրի ուղղությամբ, եւ ըստ ամենայնի բանակցություններն արագորեն կհասնեն իրենց ավարտին: Դրանից զատ էլª ՙԻսլամական պետության՚ դեմ արշավը խոստանում է ծայրահեղորեն բարդացնել նաեւ Վաշինգտոնի հարաբերությունները արաբական նավթային պետությունների հետ, եւ այս ամենի արդյունքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ այս ողջ տարածաշրջանից Արեւմուտք էներգակիրների արտահանման հարցում, ինչը բառացիորեն խոստանում է համաշխարհային էներգետիկ գերճգնաժամ: Այս խնդիրը եւս հնարավոր է լուծել տարածաշրջանում ցամաքային զինուժի տեղակայման միջոցով: Մինչդեռ ակնհայտ է, որ թեկուզեւ միայն Սիրիայում ամերիկյան զինուժի տեղակայումը, մեղմ ասած, լուրջ վտանգ է Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հանդեպ: Առավել եւս, որ դրան, ըստ ամենայնի, միանգամից կհաջորդի այդ զինուժի, այսինքնª ամերիկյան ազդեցության ծավալման փորձը դեպի հյուսիսª Թուրքիա, հարավկովկասյան տարածաշրջան եւ այլն: Այս իրավիճակում, թերեւս, ռուսների համար լավագույն լուծում կարող է դառնալ նույն ՙհակաահաբեկչական՚ պատերազմում ԱՄՆ-ին աջակցելն ու այդ հաշվին նրա հավելյալ ախորժակները կանխելը, ինչի մասին էլ կարծես թե խոսում է Լավրովը: Բայց այս դեպքում էլ կարո±ղ է ռուսական օգնությունը քաղաքականից անցնել պրակտիկ, այսինքնª ռազմական հարթություն: Եթե այո, ապա բնականաբար բավականին ակտիվ դեր է վերապահվելու Ռուսաստանի հայաստանյան ռազմաբազային: Ընդ որումª այստեղ չմոռանանք նաեւ Հայաստանում ռուսական թիկունքային բնույթի ռազմական համակարգի ձեւավորման ծրագրերի մասին, որոնք, ի դեպ, վերջերս է, որ հաստատվեցին ռուսական իշխանությունների կողմից: Մյուս կողմից էլ նմանօրինակ զարգացումների պարագայում ի±նչ կունենանք Ղարաբաղի կամ այդ ողջ համակարգին մատակարարելու համար աբխազական երկաթուղու հարցում:
Մի խոսքովª կարծես թե իրավիճակը հերթական անգամ մեր շուրջ չափազանց լուրջ է, եւ նորից հայտնվում ենք տարբեր գլոբալ որոշումներ ընդունելու հրամայականի առաջ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում