Չէ, այսպես չեղավ`

Արխիվ 12-16

Չէ, այսպես չեղավ` օլիգարխացված այս աշխարհում ունեի զարմանալու մենաշնորհը, այն էլ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ ձեռքիցս խլեց. ՙԶարմանալի է, որ այս ամենից հետո, որոշ հայ քաղաքական գործիչներ ու վայ-փորձագետներ քննարկում են, թե ինչու Հայաստանը ստորագրեց ՆԱՏՕ-ի կողմից ընդունված փաստաթուղթը: Առավել ամոթալին այն է, որ նման քննարկումներով զբաղվում են մարդիկ, ում կենսափորձը պետք է որ բավարար լիներ կատարյալ անգրագիտությունն իրականությունից տարբերելու համար: Վերջիններս, չգիտենք` գիտակցաբար, թե` ոչ, կերել են ադրբեջանական քարոզչության խայծը, որը միայն ստի ու կեղծիքի վրա է կառուցված: Այդ նույն փորձագետներն ու մասնագետները պետք է իմանային, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի չի կարող ստորագրել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից ընդունված փաստաթղթի տակ՚: Բայց եթե լուրջ` ինչո±ւ է պատգամավորը զարմանում, որ ՙկենսափորձ ունեցողները՚ հավատում ու քննարկում են կատարյալ անգրագիտությունը եւ ադրբեջանական ստերը: Ախր, նրանց ձեռնտու է դրան հավատալ ու դրա վրա կառուցել կատարյալ մարազմի հասնող քարոզչական ՙվերլուծությունները՚, հենց դրանով են վաստակում իրենց հացը:  
Եզրափակելով ինտերնետային թեման` չենք կարող չհիշատակել Երեւանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ զարմանալի տրտունջը. ՙՄենք մի խնդիր ունենք` իշխանությունը երբեք մեզ չի ասում` ինչ է կատարվում: Թող գաղտնիք չասեն, բայց գոնե տեղեկություն պետք է տան: Մեր իշխանությունը սովորություն ունի խաբել մեզ՚: Բայց պետք է հիասթափեցնենք բոլորին սեփական արշինով չափող Խաչատրյանին` համացանցի դարում ամենահեշտ հայթայթվողը հենց տեղեկությունն է: Ինչ վերաբերում է խաբելուն, ապա ինչքան էլ քըխ լինի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն նա սեւեռուն ձեւով մի բան արել է` ապահովել է, որպեսզի իշխանության ամբողջ գործունեությունը շատ օպերատիվորեն զետեղվի համացանցում: Այնպես որ, խաբելու ամենամեծ ցանկության դեպքում իսկ, դա հիմա չի ստացվի, մնում է միայն տեղեկատվություն փնտրողը չալարի ու փնտրի: Ինչպես կասեր ժողովուրդը` ով ալարի, ոչ դալարի:  
Իսկ պետական մեղադրող ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ վերջապես հրապարակեց իր ճառը եւ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ կազմակերպած Շանթ Հարությունյանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում: Անշուշտ, Շանթը պետք է պատժվի, միգուցե ավելի մեծ ժամկետն էլ արդար լինի, բայց այդ գործում զարմանալի ու տարօրինակ բաներ շատ կան: Այսպես, այդպես էլ դատարանի դահլիճում չհայտնվեցին ոստիկանների դեմ ռեալ բռնություն գործադրած ՀԱԿ երիտասարդ լկտի ակտիվիստները (համացանցում լիքն են այդ անկարգությունների տեսանյութերը, եւ տեսնողը կտեսնի): Ինչո±ւ այդպես եղավ` որովհետեւ հենց առաջին իսկ օրը Լյովիկ Զուրաբյանը ու Նիկոլ Փաշինյանը եկան ու ոստիկանությունից տարան իրենց խուլիգաններին, եւ զարմանալիորեն ստացվեց, որ ՀԱԿ-ի ակտիվիստը արտոնյալ խուլիգան է, եւ կարող է անպատիժ շարունակել լկտիությունները ոստիկանության դեմ: Չգիտեմ ինչեր են գրված քննիչների ու դատախազի թղթերում, սակայն զարմանալի էր տեսնել, որ համենայնդեպս, ըստ տեսանյութերի, ռեալ ոչինչ չարած Ավետիս Ավետիսյանի համար դատախազը պահանջեց 6,5 տարի, Տիգրան Պետրոսյանի եւ իր մարմնով ընկերոջը ոստիկանի հարվածներից ծածկած Սեւակ Մնացականյանի համար` 4-ական տարի ազատազրկում... Կրկնակի չափանիշ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում